«Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողով ԲՊՀ-ում
12.02.2025

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հրավիրում ենք մասնակցելու «Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովին, որը կկայանա 2025թ.  դեկտեմբերի 4-5-ին Երևանում: 

Միջազգային գիտաժողովը կհամախմբի Հայաստանի և այլ երկրների բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ իրենց գիտական հետազոտության արդյունքները ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև գիտական աշխատանք կատարելու հմտությունները կատարելագործելու, կապեր հաստատելու համար ազգային և միջազգային հեղինակավոր բուհերի ուսանողների հետ։

Ներկայացվող զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝

1.Լեզվաբանություն

2.Հայ և համաշխարհային գրականություն

3. Հայ և համաշխարհային պատմություն

4.Լրագրություն

5.Համաշխարհային մշակույթ

6.Մանկավարժություն և հոգեբանություն

7.Քաղաքագիտություն

8.Փիլիսոփայություն

9.Զբոսաշրջություն

10․Կառավարում

Բոլոր զեկուցողները ստանալու են միջազգային գիտաժողովի մասնակցության հավաստագիր:

Գիտաժողովին մասնակցելու համար`  https://brusov.am/website/documentation/files/99ea6bff.pdf

Հարգանքով՝ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ