«...Կրկնվողները հանել, թողնել ավելի տպավորիչը....». տեղի կունենա Արամ Բարլեզիզյանի անվան լսարանի բացումը
24.11.2022

Նոյեմբերի 24-ը  ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրն է: Այս համատեքստում ս. թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:15, մեր համալսարանում տեղի կունենա ԲՊՀ պրոֆեսոր, բ. գ. դ. Արամ Բարլեզիզյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը՝ ի դեմս Ժ. Մանուկյանի, «Մանմար» հրատարակչության տնօրեն Ռ. Աղայանը, ԵՊՀ դասախոսներ, թարգմանիչներ, Ա. Բարլեզիզյանի հարազատները, գործընկերները, նախկին ասպիրանտները, ուսանողները:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս նշանակալի միջոցառմանը: