- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ԵՊԼՀ սաներին հրավիրում է իր նորաբաց «Այցելուների կենտրոն»:
2019թ. նոյեմբերի 19-ից Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայում իր դռներն է բացել Երջանկության գործարանի «Այցելուների կենտրոնը»: Տարիներ շարունակ գործարանի դռները միշտ բաց են այցելուների առջև, իսկ այժմ նրանք հնարավորություն ունեն իրենց այցը իրականացնել ժամանակակից տեխնոլոգիաներով և նորարարական լուծումներով հագեցած կենտրոնում, որը միակն է տարածաշրջանում և առաջինը՝ Հայաստանում:
Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը և, իհարկե, վայելել իրենց սիրելի ըմպելիքները:
Այցելուների կենտրոնում հատուկ շեշտադրում է արված ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու դրա շրջանակում իրականացվող նախաձեռնություններին: Քանի որ շրջակա միջավայրին և հասարակության բարեկեցությանը սպառնացող մարտահրավերները գնալով ավելի բազմաքանակ ու հրատապ են դառնում, ընկերությունը փորձում է իր կարևոր ներդրումն ունենալ այս հարցում, ինչպես նաև իր գործունեությամբ օրինակ ծառայել այլ ընկերություններին:
Երջանկության գործարան այցերն իրականցվում են երեքշաբթիից շաբաթ օրերին ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով:
Այցը կարող եք գրանցել զանգահարելով Ընկերության համապատասխան մասնագետին՝ +374 98222351 հեռախոսահամարով: