«Կարիերայի աճ և մասնագիտական հմտությունների զարգացում» սեմինար
18.09.2024

Սիրելի՛ ուսանողներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կարիերայի աճ և մասնագիտական հմտությունների զարգացում» սեմինարների շարքին:

Ի՞նչ է սպասվում: 

Կանադայից ժամանած դասընթացավարը կօգնի ձեզ կատարելագործել ձեր կարիերայի պլանավորումը, բարձրացնել հմտությունները և պատրաստվել աշխատանքի շուկայի մարտահրավերներին:

Ժամկետները՝ 5 շաբաթ, 1.5 ժամանոց հանդիպում շաբաթական մեկ անգամ

Ժամը՝ հանդիպումների ժամերը կուղարկվեն գրանցված մասնակիցներին

Վայրը՝  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Ի՞նչ կսովորեք:

  • Կարողությունների գնահատում և ինքնաարդյունավետություն
  • CV-ի, ուղեկցող և մոտիվացիոն նամակների կազմում
  • Գրագետ էլեկտրոնային նամակագրություն
  • Աշխատանքային հարցազրույցներ

Գրանցում՝ սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Մասնակիցների թիվը սահմանափակ է:

https://forms.gle/2RMxm9m98u5Av2rv5

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն

Նշում՝ բոլոր 5 հանդիպումներին մասնակցությունը պարտադիր է: Սեմինարների ավարտին կտրվի մասնակցության հավաստագիր:

Հարգանքով՝

Կարիերայի կենտրոն

Շրջանավարտների միավորում

 

Սիրով սպասելու ենք ձեզ: