«Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիր
15.07.2025

Սիրելի ուսանողներ,

Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը։ Կրթության աջակցության ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով.

«Ինեկո Կամպուս»․ ապագան կրթությամբ և գիտելիքով

150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում
միանվագ 300,000 ՀՀ դրամ

15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում
մինչև 1,500,000 ՀՀ դրամ

• 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցության հնարավորություն
մինչև 2,000,000 ՀՀ դրամ։

ԲՈՒՀ-երի ուսանողներից բացի ծրագրի մասնակից կլինեն նաև Ինեկոբանկի աշխատակիցների երեխաները և տարբեր ոլորտներում կայացած 30 մասնագետներ, որոնք կստանան արտերկրի լավագույն 50 ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ֆինանսավորում։

Ծրագրին կարող եք դիմել, եթե

• սովորում եք բակալավրի 1-ից 4-րդ կուրսերում
• սովորում եք մագիստրատուրա 1-ին կամ 2-րդ կուրսում
• կուտակային ՄՈԳ-ը կազմում է նվազագույնը 13/20, 70/100, 2․8/4 (կախված ԲՈՒՀ-ի հաշվարկման մեխանիզմից)։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը: