«Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» – Հայաստանի ազգային փուլ
16.05.2025

Միջազգային ճանաչում ունեցող «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը տեղի կունենա Երևանում, սույն թվականի հունիսի 19-ին։

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս հանդիսատեսին 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ, լրացուցիչ հարցեր չեն նախատեսվում):

Մրցութին կարող են մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունը մրցույթի ազգային փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում պաշտպանած անձինք։

Մրցույթից առաջ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու նախապատրաստական դասընթացի։

Մրցանակներ՝

Գլխավոր մրցանակ՝ 150 000 դրամ, ինչպես նաև միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն,

Երկրորդ մրցանակ՝ 120 000 դրամ,

Երրորդ մրցանակ՝ 90 000 դրամ,

Հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ 45 000 դրամ։

Գրանցման վերջնաժամկետը՝ 09/06/2025։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ mt180-armenie@auf.org

Լրացուցիչ տեղեկատվություն՝ https://www.auf.org/europe-centrale-orientale/nouvelles/appels-a-candidatures/ma-en-180-secondes-en-armenie-appel-participation-2025/

Հարցերի դեպքում՝

? mt180-armenie@auf.org

? +374 93 38 33 36