«Հայ-գերմանական գեղարվեստական փոխառնչություններ» թեմայով գիտական սեմինար
25.03.2025

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,

Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնը սիրով հրավիրում է բոլորիդ` մասնակցելու «Հայ-գերմանական գեղարվեստական փոխառնչություններ» թեմայով գիտական սեմինարին: Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ՝ Հայկուհի Սահակյանը:

Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 12:00, նիստերի փոքր դահլիճում: