«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՏՈՐԻՆ» խորագրով աշխատաժողով՝ ԲՊՀ-ում
17.03.2023

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2023 թ. մարտի 21-23 կազմակերպում է եռօրյա աշխատաժողով՝ Եվրախորհրդի Ժամանակակից Լեզուների Եվրոպական Կենտրոնի (ԺԼԵԿ) կողմից կազմակերպված և «Լեզվական թեստերի, քննությունների և ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգին» (RELANG) նախաձեռնության շրջանակներում իրականացվող «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՏՈՐԻՆ» խորագրով։

Աշխատաժողովը վարելու են ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ, ECML) միջազգային փորձագետներ՝ Կարինե Դեքյուքլերը և Գաբոր Սզաբոն:

Անցկացման վայրը՝ Բրյուսովի պետական համալսարան

ԵԽ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում ՀՀ ներկայացուցիչներ՝

Գայանե Եղիազարյան,

բ.գ.դ., պրոֆ., ԲՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, ԵԽ ԺԼԵԿ կառավարման խորհրդի անդամ

Անի Հովհաննիսյան, 

ԲՊՀԵԽ ԺԼԵԿ

Արփինե Տեր-Գալուստ,

Աշխատաժողովի համակարգող