«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի իմացության մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
09.02.2021

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի իմացության մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և  A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում  հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.

➢ ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,

➢ հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է մշակել հայերենի իմացության մակարդակներին /այսուհետ՝ ՀԻՄ/ համապատասխան թեստեր: 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուն իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ

➢ ՀԻՄ-ի գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքներին մասնակցող հետազոտական խմբի անդամների հետ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները:

➢ Ուղղորդել ԱԽ անդամներին` եվրոպական և ԱՊՀ առնվազն 3-ական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերի աղբյուրներին՝ փորձի ուսումնասիրության նպատակով:

➢ Մշակել հետազոտության ընտրանքը՝ ներառյալ թեստերի կառուցվածքը, առաջադրանքների բովանդակային կողմը, տիպերը, քանակը:

➢ Համակարգել ՀԻՄ-ին համապատասխան լեզվական թեստերի մշակումը՝ A1-C2 մակարդակներին բնորոշ չափորոշիչների՝ նկատի ունենալով խոսքային գործունեության տարբեր տեսակները (ունկնդրում, ընթերցանություն, բանավոր խոսք, գրավոր խոսք) ներկայացնող առաջադրանքները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օտար լեզուներին ներկայացվող պահանջներին։

➢ Համակարգել ՀԻՄ-ին համապատասխան լեզվական թեստերի առաջադրանքների կառուցվածքային և բովանդակային ճշգրտման աշխատանքները՝ հիմք ընդունելով այդ բնագավառում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների դիտարկումները:

➢ Դիտարկել եվրոպական և ԱՊՀ առնվազն 3-ական երկրների լեզուների փորձի՝ ԱԽ անդամների վերլուծության արդյունքները:

➢ Հստակեցնել A1 մակարդակի լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:

➢ Մշակել A1 մակարդակի լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում, լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ

➢ Ուսումնասիրել անհատ խորհրդատուների կողմից ՀԻՄ-ի մակարդակներին համապատասխան թեստերի բովանդակությանը, լեզվական կաղապարներին, նվազագույն բառապաշարին առնչվող առաջադրանքների մշակված տարբերակները՝ ըստ անհրաժեշտության անելով դիտարկումներ։

➢ Ապահովել ԱԽ-ում ներգրավված անհատ խորհրդատուների՝ ուսումնասիրության արդյունքում արված դիտարկումների հիման վրա համապատասխան վերանայումների կատարումը:

➢ Հստակեցնել A2 մակարդակի լեզվական թեստերի կառուցվածքը՝ նկատի ունենալով տվյալ մակարդակի համար սահմանված լեզվական գիտելիքներն ու հմտությունները, հաղորդակցական խոսքային կարողությունները:

➢ Մշակել A2 մակարդակի լեզվական թեստերի՝ այդ մակարդակի չափորոշիչներով սահմանված կարողությունները և հմտությունները զարգացնող հնչյունական, քերականական գիտելիքների և բառապաշարի վերաբերյալ առաջադրանքների բովանդակությունը, կառուցվածքային տեսակները։

➢ Ամբողջացնել A1-C2 մակարդակների լեզվական թեստերի կառուցվածքային և բովանդակային մշակումների լրամշակված և վերջնական տարբերակները:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով ՀԻՄ-ին համապատասխան թեստերի կառուցվածքային և բովանդակային մշակումների լրամշակված և վերջնական տարբերակները:

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

ՀԻՄ-ի գնահատման լեզվական  թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

➢ առաջին փուլ՝ 2021թ. փետրվար-մարտ (2 ամիս),

➢ երկրորդ փուլ՝ 2021թ. ապրիլ-հունիս (3 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում`

  • բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներում,
  • բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայոց լեզու» մասնագիտացմամբ,
  • հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

30

Ընդհանուր փորձառություն՝

  • առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ,
  • համակարգչային ծրագրերով (Microsoft Office)  աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:

30

Հատուկ փորձառություն՝

  • հայերենի լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացություն,
  • հայերենի՝ որպես օտար լեզվի կամ որևէ օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
  • օտար լեզվի կամ հայերենի իմացության մակարդակների չափանիշների կամ չափորոշչի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

40

 «Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

➢ ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

➢ Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև 2021 թ. փետրվարի 16-ը, ժամը 17:00 ներառյալ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 

Դիմող`

հասցե`

հեռախոս`

Էլ. փոստ`

 

 

Դիմում

 

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայերենի  իմացության մակարդակների գնահատման լեզվական թեստերի մշակման աշխատանքները համակարգող և A1-A2 մակարդակների թեստերը մշակող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

 

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

 

Դիմող` 

 

<<>> ——————————— 2021թ.