«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» խորագրով ամառային դպրոց ԵՊԼՀ-ում
27.09.2018

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն»  Ժան Մոնե  մոդուլի շրջանակներում սեպտեմբերի 27-ից 30-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա ամառային դպրոց «Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքները» խորագրով:

Դպրոցի շրջանակում դասախոսություններով հանդես կգան «Յունեսկօ»-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, ամբիոնի դասախոսներ Միքայել Զոլյանը, Վիոլետտա Մանուկյանը, Լուսինե Պողոսյանը, Աննա Խվորոստյանկինան: Դասախոսություններին կհաջորդեն աշխատանքային քննարկումներ: