«Երկրագիտություն, լեզվաերկրագիտություն, միջմշակութային հաղորդակցություն» գիտական սեմինար
14.03.2025

Հարգելի՛ գործընկերներ,

Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնը նախաձեռնում է գիտական սեմինարների շարք:

Մեկնարկը կտրվի սույն թվականի մարտի 21-ին, ժամը 12:00-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում: Բանախոսն է ՄՀՔ ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գասպարյանը:

Գիտական սեմինարի թեման է «Երկրագիտություն, լեզվաերկրագիտություն, միջմշակութային հաղորդակցություն»: