«Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» խորագրով տեղեկատվական հանդիպում ԲՊՀ ուսանողների և դասախոսների համար
13.10.2021

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 15:30-ին, Վ.Բրյուսովի անվան պետական համասլարանի (ԲՊՀ) նիստերի մեծ դահլիճում նախատեսվում Է կազմակերպել «Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» (“ERASMUS ACHIEVMENTS AND NEW OPPORTUNITIES @BRUSOV”) խորագրով տեղեկատվական հանդիպում ԲՊՀ ուսանողների և դասախոսների համար:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ԲՊՀ-ի Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերը, ԲՊՀ-ի Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը, շարժունության ծրագրերի մասնակիցների փորձը, ինչպես նաև մասնակցության պայամանները և ֆինանսական աջակցությունը: Հանդիպումը կազմակերպուն են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը Կարիերայի կենտրոնի հետ համատեղ: