Էրազմուս + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Պիտեշտի համալսարան, Ռումինիայի Հանրապետություն
13.01.2021
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի ուսանողների համար 1 կիսամյակ տևողությամբ՝ 2020-2021 ուս. տարվա 2-րդ կիսմյակի ընթացքում (սկիզբը՝ մարտ 2021 թ.), ինչպես նաև դասավանդման և փորձի փոխանակման հնարավորություն ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական անձնակազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2020-2021 կամ 2021-2022 ուս. տարվա ընթացքում: Դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում նախատեսվում է նաև մասնակցություն առցանց միջազգային շաբաթին սույն թվականի 2021 թվականի փետրվարի 15-19-ը ներառյալ:

Դասավանդման և ուսումնառության ոլորտները ներառում են անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ, կրթություն, հասարակական գիտություններ և հոգեբանություն:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս+ ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ուսանողների դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով: Անհրաժեշտ է ուղարկել annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին՝ վերնագրում նշելով Erasmus+ in Romania: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 24 (ներառյալ), 2021 թ.:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար:

1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Մոտիվացիոն նամակ,
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին՝ օրիգինալ և 1 պատճեն (հայերեն)
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ՝ օրիգինալ և 1 պատճեն, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):

Դասախոսները և վարչական աշխատակիցները Միջազգային շաբաթին մասնակցության համար կարող են լրացնել հետևյալ առցանց դիմումը` https://docs.google.com/.../1FAIpQLScxQWbNm5U.../viewform...

Կից ներկայացվում է միջազգային շաբաթի օրակարգը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2021 թ.:

Ծրագրի և դիմումների հատ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ):

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն՝ Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, հեռախոս +374 11 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: