«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար լեզվաբան իմաստաբան անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
27.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հայտարարություն

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մշակման համար լեզվաբան իմաստաբան անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

<<    >> _________ 2020թ.

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ: 

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը: 

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

  • ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
  • հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:

 

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԲՊՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:  

«Հաշվողական լեզվաբանությունը» միջգիտակարգային ՄԿԾ է, որը ներառում է լեզվաբանական, մաթեմատիկական և համակարգչային գիտությունների մասնագիտական կառուցամասեր: Դրանով պայմանավորված, ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբում նախատեսվում է նշված ոլորտներից յուրաքանչյուրից ներգրավել համապատասխան փորձ և որակավորում ունեցող մասնագետներ: Մասնավորապես, աշխատանքային խմբում, որպես անհատ խորհրդատուներ, կընդգրկվեն  լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ նաև աշխատանքային խմբի համակարգող, մաթեմատիկայի` 2 և համակարգչային գիտությունների` 2 մասնագետ: Աշխատանքային խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականությունների իր շրջանակը:

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ լեզվաբան իմաստաբանը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3  փուլով:

Առաջին փուլ

  • Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների մշակման աշխատանքներին:
  • Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի քննարկմանը համապատասխան գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող կիրառական լեզվաբանների, Ծրագրի շրջանակում օտարերկրյա գործընկեր համալսարաններ գործուղման մեկնած մասնագետների, այլ շահակիցների, ինչպես նաև միջազգային խորհրդատու(ներ)ի հետ:
  • Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները: 
  • Ուսումնասիրել այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները, որոշարկել «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի դերը և ընդհանուր ծավալը ուսումնասիրված բուհերի կրթական ծրագրերում: 
  • Մշակել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի լեզվաբանական կառուցամասի և հատկապես «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի ուսումնառության վերջնարդյունքները՝ ապահովելով այդ վերջնարդյունքների համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի 6-րդ մակարդակի բնութագրիչներին:
  • Քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել դրանց վերանայումը:
  • Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը: 
  • Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

 

 

Երկրորդ փուլ

  • Որոշարկել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ում «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի մշակման մեթոդաբանությունը՝ հիմնվելով ՄԿԾ-ի մշակման մեթոդական ուղեցույցի վրա և կիրառելով կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեխանիզմը: 
  • Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ի ուսումնական պլանի «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի ցանկը:
  • Համադրել «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը «Հաշվողական լեզվաբանություն» ՄԿԾ-ով ուումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայումը:
  • Սահմանել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Իմաստաբանություն» մոդուլի և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
  • Մշակել «Իմաստաբանություն» մոդուլը և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերի նախագծերը:
  • Ըստ անհրաժեշտության բարելավել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի դիտարկումների:
  • Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը: 
  • Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

 

Երրորդ փուլ

  • Ամբողջականացնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի «Իմաստաբանություն» մոդուլը և/կամ «Իմաստաբանություն» գիտակարգի դասընթաց(ներ)ի նկարագրերը և պատրաստել վերջնական տարբերակը՝ ներառյալ տիտղոսաթերթը, մոդուլի/դասընթաց(ներ)ի նպատակն ու խնդիրները, նկարագրերը, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և գնահատման ձևերը, թեմատիկ պլանավորումը ըստ շաբաթների, գրականության ցանկն ու հղումները:
  • Մասնակցել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի, կուրսային աշխատանքի և ավարտական աշխատանքի պահանջների մշակման աշխատանքներին, կազմել Իմաստաբանությանը առնչվող պահանջների նկարագրերը:
  • Մշակված մոդուլները ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
  • Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը: 
  • Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

 

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)

Լեզվաբան իմաստաբան խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն. 

  • առաջին փուլ՝ 2020թ. ապրիլ- հունիս (3 ամիս),                                                 
  • երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - դեկտեմբեր (6 ամիս),                                              
  • երրորդ փուլ՝ 2021թ. հունվար (1 ամիս):

 

 

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.

Լեզվաբան իմաստաբան խորհրդատուն պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պահանջներին.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում` 

  • բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ,
  • հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։

30

Ընդհանուր փորձառություն՝

  • առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ,
  • համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:

30

Հատուկ փորձառություն՝

  • լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն, 
  • լեզվաբանական կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ:

40

 «Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր: 

 

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ապրիլի  8-ը, ժամը 17:00 ներառյալ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206: