«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ ուսուցիչ-առաջնորդ ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպում
Հարգելի՛ բրյուսովականներ,
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ուսուցիչ-առաջնորդ ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակներում կատարում է մասնակիցների հավաքագրում: Ս.թ. փետրվարի 14-ին ժամը 12:00 կայանալու է առցանց տեղեկատվական հանդիպում՝
https://zoom.us/j/92180597010?pwd=DwCvshUAhxRmE7Yvxcz20GQpVBaWZI.1
Meeting ID: 921 8059 7010
Passcode: 549011
Ստորև ներկայացնում ենք ծրագրի մանրամասները`
Դրույք՝ Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝ 31 Մարտ 2025
Կատեգորիա՝ Կրթություն
Հայտադիմում՝ https://www.teachforarmenia.org/application
Աշխատանքային օրեր ՝ երկ-ուրբ
Աշխատանքային ժամեր 09.00-18.00
Հիմնական պարտականություններ
- Դասավանդել Հայաստանի գյուղական համայնքների մեր գործընկեր դպրոցներից մեկում։
- Կազմակերպել արտադասարանային միջոցառումներ և դասընթացներ աշակերտների համար։
- Հետազոտել համայնքի կարիքները։
- Ծրագրել և իրականացնել համայնքային նորարարական ծրագիր երկու տարվա ընթացքում։
- Համագործակցել անհատական զարգացման ղեկավարի հետ՝պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ
- Մասնակցել ամսական թիմային հանդիպումներին՝ հաջողությունները քննարկելու և փորձի փոխանակման նպատակով։
- Տրամադրել խորհրդատվություն նոր սերնդի մասնակիցներին, աջակցել ամառային ծրագրերի ընթացքում։
Պահանջվող որակավորումներ (հմտություններ)
- Առնվազն 2025 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան
- Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն
Ծրագրի առավելությունները՝
- Ֆինանսական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի (չհարկվող 200.000 ՀՀ դրամ)
- Մանկավարժի որակավորում + անվճար մագիստրատուրա
- Ընդարձակ վերապատրաստումներ (առաջնորդություն, փոփոխություների հիման վրա ուսումնառություն, նախագծերի կառավարում, տվյալների վերլուծություն, հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն, մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում)
- 3 շաբաթյա փորձնակություն «Դասավանդի՜ր, Հայաստան» -ի գործընկեր կազմակերպություններում
- Հայաստանը ճանաչելու և մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն (դիզայն մտածողություն և ապրումակցային հարցազրույցներ, գաղափարի գեներացում, փոփոխության տեսություն եւ SMART նպատակներ, բյուջետավորում, դրամահավաք , փիչինգ),
- Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հնարավորություն «Կայծ» նորարական ինկուբատորում