«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ ուսուցիչ-առաջնորդ ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպում
07.02.2025

Հարգելի՛ բրյուսովականներ,

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ուսուցիչ-առաջնորդ ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի շրջանակներում կատարում է մասնակիցների հավաքագրում: Ս.թ. փետրվարի 14-ին ժամը 12:00 կայանալու է առցանց տեղեկատվական հանդիպում՝
https://zoom.us/j/92180597010?pwd=DwCvshUAhxRmE7Yvxcz20GQpVBaWZI.1

Meeting ID: 921 8059 7010

Passcode: 549011

Ստորև ներկայացնում ենք ծրագրի մանրամասները`

Դրույք՝ Ամբողջ դրույք

Վերջնաժամկետ՝ 31 Մարտ 2025

Կատեգորիա՝ Կրթություն

Հայտադիմում՝ https://www.teachforarmenia.org/application

Աշխատանքային օրեր ՝ երկ-ուրբ

Աշխատանքային ժամեր 09.00-18.00

Հիմնական պարտականություններ

  • Դասավանդել Հայաստանի գյուղական համայնքների մեր գործընկեր դպրոցներից մեկում։
  • Կազմակերպել արտադասարանային միջոցառումներ և դասընթացներ աշակերտների համար։
  • Հետազոտել համայնքի կարիքները։
  • Ծրագրել և իրականացնել համայնքային նորարարական ծրագիր երկու տարվա ընթացքում։
  • Համագործակցել անհատական զարգացման ղեկավարի հետ՝պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ
  • Մասնակցել ամսական թիմային հանդիպումներին՝ հաջողությունները քննարկելու և փորձի փոխանակման նպատակով։
  • Տրամադրել խորհրդատվություն նոր սերնդի մասնակիցներին, աջակցել ամառային ծրագրերի ընթացքում։

Պահանջվող որակավորումներ (հմտություններ)

  • Առնվազն 2025 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան
  • Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն

Ծրագրի առավելությունները՝

  • Ֆինանսական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի (չհարկվող 200.000 ՀՀ դրամ)
  • Մանկավարժի որակավորում + անվճար մագիստրատուրա
  • Ընդարձակ վերապատրաստումներ (առաջնորդություն, փոփոխություների հիման վրա ուսումնառություն, նախագծերի կառավարում, տվյալների  վերլուծություն, հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն, մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում)
  • 3 շաբաթյա փորձնակություն «Դասավանդի՜ր, Հայաստան» -ի գործընկեր կազմակերպություններում
  • Հայաստանը ճանաչելու և մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն (դիզայն մտածողություն և ապրումակցային  հարցազրույցներ, գաղափարի գեներացում, փոփոխության տեսություն եւ SMART նպատակներ, բյուջետավորում,  դրամահավաք , փիչինգ),
  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հնարավորություն «Կայծ» նորարական ինկուբատորում