«Չինարենի միջբուհական օլիմպիադա 2025»
08.05.2025

Չինարեն ուսումնասիրող սիրելի՛ ուսանողներ,

Հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ԲՊՀ Արևելյան լեզուների ամբիոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կազմակերպած «Չինարենի միջբուհական օլիմպիադային», որը տեղի կունենա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում  մայիսի 22-ին, ժամը 12:00-ին։

Սիրով տեղեկացնում ենք, որ օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ բուհերի բակալավրիատի չինարեն ուսումնասիրող բոլոր  ուսանողները, որոնք ունեն առնվազն HSK 3-4 մակարդակին համապատասխան գիտելիքներ։

Օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով (թեստավորման տևողությունը՝ 100 րոպե)։

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ուսանողները՝ մրցանակներ։

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 15-ը լրացնել մասնակցության դիմում-հայտ:
Դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հայատառ (լատինատառ լրացված հայտերը չեն դիտարկվի)։

Հարցերի դեպքում զանգահարեք 060830111 (256) հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ տվյալ հասցեներից մեկին՝

arpi.ghazaryan.ag@gmail.com
marinakocharyan@gmail.com

Սիրով սպասում ենք ձեզ։