«Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ. Բրյուսովի ծննդյան 147-ամյակին
18.11.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հարգելի ՛ գործընկերներ,

«Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է:

Հարգելի՛ գործընկերներ,

Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հրավիրում է ձեզ՝ մասնակցելու «ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2020» աշխատաժողովին, որը նվիրված է համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ. Բրյուսովի ծննդյան 147-ամյակին: Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

Միջոցառումը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում:

Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են՝

  1. ՀԱՅԱՍՏԱՆԸ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ
  2. Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՊՈԵԶԻԱՆ ԱՐԾԱԹԵ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՆՎԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
  3. ԱՐԾԱԹԵ ԴԱՐԱՇՐՋԱՆ. Վ. ԲՐՅՈՒՍՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՐԱԿԱՆ ՍԵՐՆԴԱԿԻՑՆԵՐԸ
  4. ԱՆՏԻԿ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ. Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:

Խնդրում ենք ներկայացնել հայտերը /ձևաչափը կցվում է/ մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը brusovcenter@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ Բրյուսովյան գիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ Brusov Science Center:

Լրացուցիչ հարցերի դեպքում սիրով կտրամադրենք անհրաժեշտ տեղեկությունը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ԲՐՅՈՒՍՈՎՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ