ԲՊՀ-ում տեղի կունենա «Զբոսաշրջությունը երեկ, այսօր և վաղը» թեմայով կլոր սեղան/քննարկում
28.10.2021

ԲՊՀ սերվիսի և զբոսաշրջության ամբիոնը և «Տեսակետ» մամուլի ակումբը սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00, կազմակերպում են Կլոր սեղան/քննարկում «Զբոսաշրջությունը երեկ, այսօր և վաղը» թեմայով: Մասնակցելու են ոլորտի կառավարմամբ և կարգավորմամբ զբաղվող մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Քննարկման հարցերն են՝

  1. Ներգնա և արտագնա զբոսաշրջության կազմակերպման խնդիրները համավարակային սահմանափակումների պայմաններում:
  2. Ներքին զբոսաշրջությունը որպես արտագնա զբոսաշրջության այլընտրանք զարգացնելու հնարավորությունները և խնդիրները:
  3. Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մարտահրավերները համավարակային պայմաններում:
  4. Զբոսաշրջության ոլորտի կադրերի պատրաստման խնդիրները և աշխատաշուկայի պահանջները:
  5. Ոլորտի զարգացման ներկայիս միտումները և հեռանկարները:
  6. Պետական կարգավորման խնդիրները: