«Բնական աղետները և ճապոնացիները. ինչպե՞ս է դա արտացոլվում գրականության մեջ» թեմայով դասախոսություն ԲՊՀ-ում
06.03.2025

Սիրով տեղեկացնում ենք, որ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա Փիթեր ՄաքՄիլլանի դասախոսությունը՝ «Բնական աղետները և ճապոնացիները. ինչպե՞ս է դա արտացոլվում գրականության մեջ» թեմայով։

Փիթեր ՄաքՄիլանը թարգմանիչ, բանաստեղծ, NHK World-ի հաղորդավար է, ինչպես նաև ճապոնական դասական գրականության ճանաչված թարգմանիչ։

Միջոցառումը կազմակերպվում է JICA-ի կրթական ծրագրի շրջանակում։

Մուտքն ազատ է։ 

Օրը` մարտի 13
Ժամը` 14:00
Վայրը` ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ