«Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան հիմնադրամի» գիտական պարբերականի «Լեզվաբանություն և բանասիրություն», «Մանկավարժություն և հասարակական գիտություններ» ուղղությունների հերթական պրակներում հոդված տպագրելու համար հոդվածները ներկայացնել մինչև 2021թ. հոկտեմբերի 4-ը՝ «Բանբեր» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր Գ. Եղիազարյանին (ԲՊՀ անգլերենի ամբիոն, 204 սենյակ):
Արտերկրից հոդված ներկայացնելու դեպքում՝ հոդվածը, հեղինակի ստորագրությամբ դիմումի հետ միասին, ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ englishcom@brusov.am:
Բանբերում հոդված տպագրելու պահանջները և դիմումի ձևը առկա են ԲՊՀ-ի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ.
https://brusov.am/hy/journal_list/banber_v_bryusovi_anvan_petakan_hamalsarani
Հարցերի դեպքում զանգահարել՝ 060 830 122 (239):
«Բանբեր» գիտական պարբերականի
գլխավոր խմբագիր՝ Գ. Եղիազարյան