«Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային ֆորում
Նոյեմբերի 22-ին և 23-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվելու է «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային ֆորումը:
Ֆորումն իրականացվում է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) համատեղ ջանքերով՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրով նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, կլոր-սեղան հանդիպումներ, վարպետության դասեր, որոնց կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Հյուսիսային Օսիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջատար բուհերի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Ֆորումի հիմնական նպատակն է նպաստել ընդհանուր կրթական տարածքի ձևավորմանը և մասնակից կողմերի միջև հումանիտար համագործակցության զարգացմանը: