«Անգլերենի դասավանդման նորարական մոտեցումներ» թեմայով սեմինարների շարք ԲՊՀ-ում
25.04.2025

Հարգելի գործընկերներ,

Ս.թ. մայիսի 7-ին, ժամը 14:00-16:00, մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, լեզվաբանության և անգլերենի ամբիոնները դասախոսների, ուսուցիչների և ուսանողների համար կազմակերպում են ամենամյա սեմինարներ «Անգլերենի դասավանդման նորարական մոտեցումներ» թեմայով:

Սեմինարները անցկացվելու են բարեգործական հիմունքներով փորձի փոխանակման նպատակով: Սեմինարների հիմքում Կ. Վելյանի` Նորիչի (Անգլիա) The Norwich Study Centre ուսումնական կենտրոնում անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը մասնակցած դասընթացն է:

Սեմինարները տեղի կունենան ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում (1 մասնաշենք, 2 հարկ):

Օրակարգն` այստեղ:

Սիրով սպասում ենք բոլորին: