«Անգլերենի Դասավանդման Նորարական Եղանակներ» թեմայով սեմինարներ
16.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, անգլերենի, լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնները դասախոսների, ուսուցիչների և ուսանողների համար կազմակերպում են սեմինարներ «Անգլերենի Դասավանդման Նորարական Եղանակներ» թեմայով: Սեմինարները անցկացվելու են բարեգործական հիմունքներով փորձի փոխանակման նպատակով: Սեմինարների հիմքում Կ. Վելյանի` Լիվերպուլի (Անգլիա) Անգլերենի Դպրոցի (The Liverpool School of English) ուսուցիչների վերապատրաստմանը մասնակցած դասընթացն է: Սեմինարները կանցկացվեն ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում (1 մասնաշենք, 2 հարկ):

ՕՐԱԿԱՐԳ

31.10.2019, ժ.14:00-16:00

Թեմա 1. Գործնական աշխատանքի փուլերը, տեսակները և առաջադրանքները

Նպատակը. Ներկայացնել լսարանային գործնական աշխատանքների հիմնական փուլերը և դրանց համապատասխան գործնական աշխատանքների տեսակները և առաջադրանքները, որոնք նպաստում են տարբեր հմտությունների զարգացմանը:

Ակնկալվող արդյունքները. Սեմինարից հետո մասնակիցները կիմանան գործնական աշխատանքների հիմնական փուլերը (warm-up, lead-in, practice, extension), գործնական աշխատանքների տեսակները (controlled, freer, free), առաջադրանքների տեսակները (comprehension tasks, production tasks) և դրանց միջև փոխկապակցվածությունը անգլերենի պարապմունքներին ավագ դպրոցների համատեքստում:

Թեմա 2. Ընթերցանության ենթատեսակները և դրանց զարգացման տարբերակված ռազմավարությունները

Նպատակը. Ներկայացնել անգլերեն լեզվով ընթերցանության ենթատեսակները, գործնական աշխատանքների տեսակները, գործնական առաջադրանքների տեսակները:

Ակնկալվող արդյունքները. Սեմինարից հետո մասնակիցները կիմանան ընթերցանության ենթատեսակների (skimming, scanning, intensive, extensive)առանձնահատկությունները, գործնական աշխատանքների տեսակները (lead-in, extension, collaborative reading), առաջադրանքների տեսակները (predicting, inferring, deducing, understanding layout), դրանց միջև փոխկապակցվածությունը անգլերենի ընթերցանության պարապմունքներին ավագդ պրոցների համատեքստում:

Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել կից ուղարկվող գրանցման ձևաթերթիկում (Գրանցման ձևաթերթիկը կարող եք ուղարկել word ֆայլով) մինչև 28.10.2019թ.` նամակ ուղարկելով method1@brusov.am էլեկտրոնային հասցեին:                                                                             

Գրանցման ձևաթերթիկ

  1. Անուն, Ազգանուն, Հայրանուն _______________________________________________
  2. Գիտական աստիճանը _____________________________________________________
  3. Գիտական կոչումը ________________________________________________________
  4. Երկիրը, քաղաքը ___ ______________________________________________________
  5. Աշխատանքի վայրը (լրիվ անվանումը)________________________________________
  6. Աշխատանքի վայրի հասցեն ________________________________________________
  7. Պաշտոնը__ ______________________________________________________________
  8. Հեռախոսահամարներ /աշխ., տուն, բջջ./ _____________________________________