«ԱՄՔՈՐ Հայաստան»-ը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը»
13.12.2019

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2019-2020թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Հիշեցնենք, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012թ֊ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» /առավելագույնը մինչև 100,000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար/, որին մասնակցել են ԱՐԵԳԱԿ Ունիվերսալ Մարկային Կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները' այդ թվում նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները: