2025-2026 ուս. տարվա «Մանկավարժություն. իտալերեն, անգլերեն և գրականություն» մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրի մեկնարկ
05.06.2025

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարում՝ «Մանկավարժություն. իտալերեն, անգլերեն և գրականություն» մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրի մեկնարկը։

Դեռևս 2018 թվականին Իտալիայի կառավարությունը իտալացի ուսուցիչների առաքելություն է ուղարկել Հայաստան` դպրոցներում իտալերենի դասավանդումը խրախուսելու համար։ Այս ծրագրի նպատակը համապատասխան մասնագետների պատրաստումն է: