2023-2024 ուսումնական տարում ԲՊՀ-ում գործելու է «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական նոր ծրագիրը
Սիրելի՛ դիմորդ,
2023-2024 ուսումնական տարում ԲՊՀ-ում գործելու է «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է պատրաստել համընթաց թարգմանիչներ, որոնք կարող են գործել միջմշակութային հաղորդակցության, այդ թվում նաև հաջորդական թարգմանություն պահանջող իրավիճակներում՝ ապահովելով սահուն միջլեզվային հաղորդակցությունը ոլորտային բովանդակային տերմինաբանության և առանձին հաղորդակցական իրավիճակների առանձնահատկությունների պայմաններում։
- Ընդունելության նվազագույն պահանջ՝ մագիստրոսի աստիճան և անգլերենի իմացության C1 կամ C2 մակարդակ
- Ուսումնառության տևողությունը՝ 1 տարի
- Ուսումնառության ձևը՝ առկա
#ԱրիԲրյուսով, ավանդական մասնագիտություններին զուգահեռ սովորի՛ր ժամանակակից մասնագիտություն և աշխատաշուկայում գտի՛ր քո տեղը: