2020/2021 ուստարվա հայցորդության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
18.01.2021

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում 2020-2021 ուսումնական տարվա հայցորդ ձևակերպվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում ԲՊՀ հիմնադրամի ռեկտորի անունով:
  2. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները: Գործերը հանձնելիս ներկայացնել նաև անձնագիրը և սոցիալական քարտը:
  3. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
  4. Նամակ-նպատակ՝ 1 տպագիր էջի սահմաններում:
  5. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված երկու գիտական աշխատանք կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում (համապատասխան ամբիոնի կողմից դրական գրախոսականով):
  6. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի):
  7. Անձնական թերթիկ:

Փաստաթղթերը ընդունվում են ս/թ հունվարի 25-ից մինչև փետրվարի 5-ը:

Փաստաթղթերը ներկայացնել ԲՊՀ (1410 սենյակ):