Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Տեմպուս » VERITAS

VERITAS

Նամակ գրել Տպել PDF

VERITAS_logo

VERITAS

Կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում՝ հիմնված  Զալցբուրգյան սկզբունքների  վրա

Տևողությունը՝ 2013 դեկտեմբեր – 2016 դեկտեմբեր
 

Հիմնանպատակը՝ բարելավել ասպիրանտական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում՝ համապատասխանեցնելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:


Մասնավոր նպատակները՝

  • մեծացնել հետազոտական ոլորտում մարդկային պոտենցիալը՝ ձևավորելով որակյալ ասպիրանտների բավարար քանակ Հայաստանյան ԲՈՒՀ-երում ասպիրանտական կրթության զարգացման, ինտեգրման և արդյունավետ կառավարման միջոցով,
  • նպաստել Հայաստանի ազգային որակավորումների շրջանակում մատուցվող երրորդ մակարդակի կրթական ծրագրերի ճանաչմանը՝ կատարելագործելով և հաստատելով աստիճանաշնորհման չափորոշիչներ, որոնք կհամապատասխանեն Զալցբուրգյան սկզբունքներին և միջազգային չափանիշներին,
  • զարգացնել գիտական հետազոտության որակի գնահատման և մշտադիտարկման համակարգը՝ ստեղծելով և բարելավելով համապատասխան չափորոշիչների շարունակական վերահսկողության համակարգերը,
  • Խթանել և ամրապնդել համալսարաններում գիտության և հետազոտության ինտեգրումը՝ հիմնելով/վերակազմավորելով համալսարանական այնպիսի կառույցներ, որոնք կնպաստեն գիտական հետազոտությանը, համակարգված գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտությանն ու նորարարությանը, կբարձրացնեն որակը, արդյունավետությունը, ճկունությունը, բազմագիտակարգայնությունը և միջգիտակարգայնությունը կրթության բնագավառում:


Արդյունքները՝

  • որակյալ ասպիրանտական կրթություն ապահովող համալսարանական կառույցների ձևավորումը. նոր գիտական մասերի հիմնումը/վերակազմավորումը,
  • որակյալ ասպիրանտական կրթության և հետազոտության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը,
  • հետբուհական կրթության աստիճանաշնորհման չափորոշիչների և որակի չափանիշների սահմանումը,
  • ասպիրանտական 11 նոր ծրագրերի ստեղծումն ու մեկնարկը Հայաստանում,
  • հետբուհական կրթության աստիճանաշնորհման չափորոշիչների և որակի չափանիշների ընդունումը:


Ծրագրի համակարգող՝ 
Երևանի պետական բժշկական համալսարան


Գործընկեր հաստատություններ՝

  • Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
  • WUS–Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
  • Բաթ Սպա համալսարան, Մեծ Բրիտանիա
  • Ժիրոնայի համալսարան, Իսպանիա
  • Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
  • Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան
  • Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստան
  • Երևանի պետական համալսարան, Հայաստան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
  • Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
  • Հյուսիսային համալսարան, Հայաստան
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
  • Գավառի պետական համալսարան, Հայաստան
  • ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
  • «Կրթության որակ» ՍՊԸ, Հայաստան
  • Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
  • Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան


Ծրագրում ներգրավված ԵՊԼՀ աշխատակազմ՝

  • Լիլիթ Բադալյան - Անգլերեն բառագիտության և ոճաբանության ամբիոնի դասախոս, VERITAS ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ
  • Հակոբ Մադոյան - Փիլիսոփայության ամբիոնի վարիչ 
  • Նինա Տատկալո – Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի դեկան
  • Հասմիկ Փիլավջյան – Գիտական խորհրդի քարտուղար   
  • Հեղինե Խարազյան – Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս  

 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ