Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Եվրոպական կամավորական ծառայություն (EVS)

Եվրոպական կամավորական ծառայություն (EVS)

Նամակ գրել Տպել PDF

Erasmus__logo

Եվոպական կամավորական ծառայություն ծրագիրը երիտասարդներին տալիս է բացառիկ հնարավորություն կատարելու չվճարվող և լրիվ դրույքով կամավորական աշխատանք արտերկրում` Եվրամիության սահմաններում ու դրանից դուրս: Այս ծրագրի նպատակն է խթանել հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը, ինչպես նաև օգնել երիտասարդներին զարգացնել հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն իրենց աշխատանքի և կրթության մեջ:

Ծրագրում ներգրավված են հետևյալ կողմերը՝

  • Ուղարկող կազմակերպություն

Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է լինում կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության  (ԵԿԾ) ծրագրին  մասնակցելու ընթացքում:

  • Հյուընկալող կազմակերպություն

Հյուընկալող կազմակերպությունը ամբողջ ծրագրի  ընթացքում պետք է ապահովի կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները: Հյուընկալող կազմակերպությունը պետք է աջակցի կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում, ինչպես նաև ունենա աջակցող անձ, ով հարկ եղած դեպքում կօգնի կամավորին:

  • Համակարգող կազմակերպություն

Համակարգող կազմակերպության դերն է հեշտացնել ծրագրի իրականացումը, ադմինիստրատիվ և որակյալ աջակցություն ցույց տալով ծրագրին մասնակից կողմերին, նրանց համար ստեղծելով ցանցային հնարավորություն:

  • Կամավոր

 Կամավորները ստանում են  «Youthpass»  իրենց ծրագիրն ավարտելուց հետո:

Ո՞վ կարող է դիմել ծրագրին։ 

Ծրագրին կարող են մասնակցել 
18-30 տարեկան երիտասարդները, մինչև դիմումի վերջնաժամկետը: Պետք է հետևել Եվրոպական կամավորական ծառայությունում ներգրավված կազմակերպությունների ցանցին՝ տեղեկատվության, կամավորական հնարավորությունների և այլ օգտակար տեղեկատվության համար։

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հանդիսանում է հյուրընկալող կազմակերպություն։ Ծրագիրը համալսարանում համակարգում է Կարիերայի կենտրոնը։

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների միավորում ՀԿ-ն հանդիսանում է ուղարկող կազմակերպություն։ 

Սենյակ՝ 4/1 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
Հեռ. ՝ (+37410) 530272 (ներքին 515)
Էլ․ հասցե՝ careercentre@brusov.am 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ