Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Էռասմուս Մունդուս » Էֆֆորտ

EFFORT

Նամակ գրել Տպել PDF

EFFORT_Logo

Erasmus Mundus EFFORT

http://erasmusmunduseffort.teithe.gr/


Էրազմուս Մունդուս EFFORT ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել համագործակցությունը և կրթության որակը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։


EFFORT
ծրագիրը ներառում է բոլոր վեց թիրախային երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Ծրագիրը վերը նշված երկրների ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմին, ինչպես նաև ծրագրին մասնակցող ԵՄ երկրների բուհերի մասնակիցներին ընձենում է մեծ հնարավորություններ՝ փորձելով իրենց կարողությունները և զարգացնելով հմտությունները, որոնք արժեքավոր են կարիերայի հետագա զարգացման համար։ Ծրագիրը ներառում է երկուական բուհ Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրից։ Մասնավորապես հատուկ շեշտ է դրված Էրազմուս Մունդուս ծրագրերի քիչ փորձառություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավմանը:

Ծրագրի սպասված արդյունքներն են՝ 

  • 14  երկրներից և 20 բարձրագույն ուսումնական հաստատություններից  209 անհատների համար շարժունության ապահովում (183 ուսանող և 26 անձնակազմ),

  • արդիական և կատարելագործված հմտություններ, կրթություն, անմիջական օգտառուների լեզվաբանական կարողություններ և որակավորումներ,

  • կրթության/դասավանդման և ուսումնասիրության հնարավորություններ խոցելի խմբերին պատկանող ուսանողների համար,

  • մասնակից հաստատությունների հետագա համագործակցության խթանում,

  • փոխադարձ ըմբռնման խթանում ԵՄ և ոչ ԵՄ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակությունների միջև,

  • ծրագրի մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդում՝ ապահովելով բուհերի առարկայացանկի համանմանությունը աշխատաշուկայի պահանջներին։


ԵՊԼՀ-ում  ծրագրի համակարգողն է ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը:

Սենյակ՝ 4/1 (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք)
Հեռ. ՝ (+37410) 530272 (ներքին 515)
Էլ․ հասցե՝ careercentre@brusov.am  

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ