Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Էռասմուս + Էռասմուս

Erasmus+

Նամակ գրել Տպել PDF

Erasmus__logo

Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է  ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: 

Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 Հիմնական Գործողությունները և այլ միջոցառումները`

  • Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
  • Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
  • Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
  • Ժան Մոնեի գործողություններ
  • Գործողություններ սպորտի ոլորտում


Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`


ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐ
, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին` 

Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):


ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ
, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա` 

Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,
Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,
Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի),
Այլ` Ռուսաստանի Դաշնություն:


ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ`
 Ծրագրի որոշ գործողություններ բաց են աշխարհ ցանկացած Գործընկեր երկրի համար: Որոշ այլ գործողությունների համար աշխարհագրական շրջանակը ավելի նեղ է:


Ծրագրային երկրների ազգային գործակալությունների
 կոնտակտները կարելի է գտնել` հետևելով հղմանը`

http://ec.europa.eu/education/tools/national_agencies_en.htm  


Գործընկեր երկրների Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակների 
կոնտակտները կարելի է գտնել` հետևելով հղմանը`https://eacea.ec.europa.eu/erasmus-plus/contacts/national-erasmus-plus-offices_en  


Էրազմուս+ ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին (Հիմնական Գործողություն 1-ի, 2-ի և 3-ի շրջանակներում) առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիտորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:


Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է`


Հիմնական Գործողություն 1`

-Կրեդիտային շարժունություն
-Աստիճանային շարժունություն համատեղ մագիստրոսական ծրագրերի միջոցով


Հիմնական Գործողություն 2`

-Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր
-Գիտելիքահենք գործընկերներություններ և ռազմավարական համագործակցություններ, որոնք բաց են Գործընկեր երկրի մասնակցության համար


Հիմնական Գործողություն 3`

-Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմեր
-Հանձնաժողովի քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների/ տարածաշրջանների հետ
-Հետազոտությունները
-Գործընկեր երկրներում Էրազմուս+-ի շրջանավարտների ասոցիացիաների տարածաշրջանային մասնաճյուղերը


Ժան Մոնե գործողություններ 


Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում`

կամ այցելել

www.ec.europa.eu/programmes/erasmus-plus

www.eacea.ec.europa.eu/erasmus-plus_en 

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի կայք:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ