Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր » LNSS

LNSS

Նամակ գրել Տպել PDF

LNSS-logo


«Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» 



ERASMUS+ LNSS-ը («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարելավել ծրագրում ընդգրկված գործընկեր համալսարանների գրադարանները՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման ու գրադարանների արդիականացման միջոցով:
 

Ծրագիրը կնպաստի Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի բուհերի արդիականացմանը գրադարանի աշխատակազմի հմտությունների ու կոմպետենցիաների զարգացման, նրանց աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացման ու արդիականացման, գրադարանային ռեսուրսների հասանելիության ապահովման,  ինչպես նաև գրադարանային ցանցի ստեղծման և փորձի փոխանակման միջոցով՝ ապահովելով այդ գործընթացների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին և տեղեկատվական դարում գրադարանավարների առկա կարիքներին:
 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) LNSS ծրագրի գործընկեր համալսարաններից մեկն է, և համապատասխանաբար ԵՊԼՀ-ն ծրագրում իր ներգրավվածությունն ապահովում է մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների, մասնավորապես՝ գրադարանի, որակի ապահովման կենտրոնի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի անդամների և ԵՊԼՀ աշխատակազմի այլ անդամների ներկայացուցչությամբ: LNSS ծրագրում ԵՊԼՀ համակարգողն է ԵՊԼՀ գրադարանի վարիչ Ա. Չուլյանը: Գրադարանավարները, կենտրոնի աշխատակիցներն ու ծրագրում ընդգրկված ՊԴ կազմի ներկայացուցիչները ներգրավված կլինեն ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերապատրաստումներին և ծրագրի աշխատանքային փաթեթներում ընդգրկված այլ միջոցառումներին, որոնք միտված են գրադարանների բարեփոխմանն ու գրադարանի աշխատակազմերի մասնագիտական զարգացմանը:
 

Ծրագրի տևողությունը 3 տարի է (2015-2018 թթ.):

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ