Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Լեզվաբ. և հաղորդակցման տեսության

Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
AbramyanԱմբիոնի վարիչ – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ.Աբրահամյան

Կարինե Շահջանի Աբրահամյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 
1986 թ-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է 10.02.20 մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսություն «Ընկալողական բայերի բառակազմական հարացույցների կառուցվածքը (ռուսերենում, հայերենում և անգլերենում)» թեմայով: 1993 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում: 

2007 թվականի սեպտեմբերին Երևանի պետական համալսարանի 009 գիտական խորհրդում պաշտպանել է Ժ 02.03 և Ժ 02.07 մասնագիտություններով դոկտորական ատենախոսություն «Ճանաչողական հարաբերությունները բառակազմության մեջ (անգլերենի արմատական բայերի նյութի հիման վրա հայերենի և ռուսերենի զուգադրությամբ)» թեմայով: 2011 թվականին Կ.Աբրահամյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 
Նրա աշխատանքները վերաբերում են զուգադրական իմաստաբանության, տիպաբանության,մասնավորապես, անգլերենի, հայերենի և ռուսերենի զուգադրական բառակազմության ուսումնասիրությանը ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից: 
Կ.Աբրահամյանը համալսարանի գիտխորհրդի անդամ է:
Նա մոտ 90 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում դասագրքերի և մենագրության:
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական, միջազգային գիտաժողովների, հանդես եկել գիտական զեկուցումներով, որոնք տպագրվել են տարբեր երկրների, այդ թվում՝ Անգլիայի, Կանադայի,ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի գիտական հրապարակումներում:
Կ.Աբրահամյանը «Ռուսագիտության արդի հիմնախնդիրները» և «Լեզու և լեզվաբանություն» գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ է:
 

ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Ընդհանուր լեզվաբանության ամբիոնը հիմնադրվել է 1969թ.:
Ամբիոնի առաջին վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդվարդ Աթայանը:
Այնուհետև ամբիոնը ղեկավարել են` 
բ.գ.թ., դոցենտ Մարգարիտա Տեր-Պողոսյանը, 
բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մանուչարյանը, 
բ.գ.թ., դոցենտ Հրաչյա Հակոբջանյանը, 
բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, 
բ.գ.թ., դոցենտ Կարինե Աբրահամյանը, 
բ.գ.դ., պրոֆեսոր Լիլիթ Բրուտյանը, 
բ.գ.թ., դոց., Էլիզա Ղազարյանը /պաշտոնակատար/
բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Աբրահամյանը:


Էլ.հասցե՝
linguistics@brusov.am">linguistics@brusov.am
linguistics1@brusov.am 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ