Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Գերմաներենի

Գերմաներենի ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

1Germany
Գերմաներեն լեզուն դասավանդվել է համալսարանի կազմավորման առաջին տարիներից: Գերմաներենի ամբիոնը հիմնադրվել է 1936 թվականին` դառնալով օտար լեզվի առաջին ամբիոնը ԵՊԼՀ-ում: Ամբիոնը հիմնադրման օրվանից ղեկավարել է Գ.Անդրեասյանը, այնուհետև Մ. Հարությունյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Աթոյանը, Մ. Բույուքլյանը, Է. Ղազարյանը: 

Գերմաներեն լեզվի գործնական պարապմունքների կողքին ամբիոնի դասախոսները դասավանդում են տեսական դասընթացներ` գերմանական բանասիրության ներածություն, գերմաներեն լեզվի ոճաբանություն, բառագիտություն, տեսական քերականություն, թարգմանության տեսություն, տիպաբանություն և այլն:
Իր գոյության ընթացքում ամբիոնը կրթել է բազմաթիվ մասնագետներ: Սկզբնական շրջանում ամբիոնը պատրաստել է գերմաներենի ուսուցիչներ: Ներկայումս ամբիոնը պատրաստում է նաև գերմաներենի մասնագետներ հարակից մասնագիտացումներով` մանկավարժություն, լեզվաբանություն, երկրագիտություն, քաղաքագիտություն, գրականագիտություն, թարգմանչություն:
Ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծվել են բազմաթիվ ուսումնամեթոդական գրքեր: Գերմաներենի ամբիոնի առաջին վարիչ` Գ.Անդրեասյանը գերմաներեն-հայերեն առաջին բառարանի հեղինակն է, որը մինչև այսօր անփոխարինելի է գերմաներեն ուսումնասիրողների և թարգմանիչների համար: Ամբիոնի դասախոսներ Մ.Հարությունյանը, Ս.Ավետիսյանը, Ժ. Հասրաթյանը, Կ. Հովհաննիսյանը, Ս.Ոսկանյանը, Լ.Սաֆարյանը, Հ.Ճանճապանյանը հեղինակ են բազմաթիվ բուհական, դպրոցա-կան դասագրքերի և ձեռնարկների: Ժամանակի մարտահրավերներին համահունչ դասավանդումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել են դասավանդվող բոլոր դասընթացների ծրագրեր, աշխատանքային պլաններ, ընդհանուր հարցարաններ, առարկայական նկարագրեր, որոնք կանոնավոր կերպով վերանայվում և նորացվում են:
Ամբիոնի դասախոսները պարբերաբար վերապատրաստումներ են անցել դեռևս 70-80-ական թվականներին նախկին ԽՍՀՄ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնավորապես` Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում: Կրթական միջպետական համաձայնագրի շրջանակներում տարիներ շարունակ գերմաներեն բաժնի լավագույն ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել Յենայի համալսարանում: Ամբիոնի դասախոսների մեծ մասը իրենց ուսումնառությունը լրիվ կամ մասնակի անցկացրել, ինչպես նաև պարբերաբար վերապատրաստվել և իրենց գիտական հետազոտություններն են անցկացրել գերմանախոս երկրների հեղինակավոր կրթահամալիրներում, այդ թվում` Յենայի, Մյունխենի, Լայպցիգի, Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի, Օդերի Ֆրանկֆուրտի, Վիեննայի, Հայդելբերգի, Հալլեի, Ռոստոկի և այլն:
Գերմաներենի ամբիոնը այսօր սպասարկում է Օտար լեզուների, Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետներին:
Գերմաներենի ամբիոնը կազմակերպում է որակավորման բարձրացմանը միտված դասընթացներ ՀՀ հանրակրթական դպրոցների գերմաներենի ուսուցիչների համար /նաև մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հետ համատեղ/:
Գերմաներենի ամբիոնը մշակել է 2011-2015 թթ. գործողությունների հեռանկարային պլան` ըստ ԵՊԼՀ-ի ռազմավարական ծրագրի:
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ