Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գիտություն » Գիտաժողովներ

Գիտաժողովներ

Նամակ գրել Տպել PDF


2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
 

Անվանումը

Հակիրճ տեղեկատվություն

գիտաժողովի մասին
 

Ամսաթիվը

Международная конференция “А.С.Грибоедов: Русская и национальные литературы”

 

Միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ղազախստանի, Սլովակիայի բուհերի և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, գիտաժողովի նյութերը հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում ընդգրկվել է 72 զեկույց:

2015 թ. սեպտեմբեր

«Ինչպես հրապարակել հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում»,

 «Մրցակցային առավելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում»
 

Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը դիմել և շահել է «Մասնագիտական փոխանակման բրիտանական ծրագիրը» (British Professional Exchange Programme) դրամաշնորհը և այդ ծրագրի շրջանակներում 2015 թ. հոկտեմբերի 5-ին և 6-ին Բրիտանական հորիզոնների աջակցությամբ կազմակերպել է Լոնդոնի Մետրոպոլիտան համալսարանի դոկտոր Պատրիկ Գրեյի այցելությունը ԵՊԼՀ՝ «Դասախոսների կատարողականի գնահատման հիմնական բաղադրիչները: Վերապատրաստումների կարիքների վերլուծություն. մասնակցային և ստեղծագործական մոտեցումներ», «Ինչպես հրապարակել հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում», «Մրցակցային առավելությունը          բարձ­րագույն ուսումնական հաստատու­թյուններում» հանրային դասախոսու­թյուն­ներ կարդալու նպատակով: Հանրային դասախոսությունները ներառում էին քննարկումներ բուհերում ռազմավարական պլանավորման, կատարողականի բարձրացման նպատա­կով կիրառվող արդյունավետ մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ:
 

2015թ.
հոկտեմբերի 5-6

Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ

Միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, բուհերի ներկայացուցիչներ, գիտաժողովի նյութերը հրատարակվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում, որում ընդգրկվել է 48 զեկույց:

2015թ. հոկտեմբերի

17-18
 

Բիզնես, հաղորդակցություն, թվային աշխարհ

 

Գիտաժողովի նպատակն էր հաղորդակցության և բիզնեսի ոլորտներում տեղի ունեցող գործընթացների և ձեռքբերումների ներկայացումը, խնդիրների և զարգացման միտումների վերհանումը  ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների միջև գիտական համագործակցության ամրապնդումը :
Գիտաժողովին ներկա էիրն ոլորտի՝ինչպես հայ,այնպես էլ արտասահմանյան առաջատար մասնագետներ՝ի դեմս Մաքսիմ Բեհարի և Յանա Դուբեյկովսկայայի:

 

Հայաստան, 2016թ.

Международная конференцияН.М. Карамзин: Русская и национальные литературы”

 

Միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ղազախստանի, Սլովակիայի բուհերի և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, գիտաժողովի նյութերը հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում ընդգրկվել է 65 զեկույց:

ԵՊԼՀ, 2016թ.

«ԱշԽարհի լեզվական պատկերը» 8-րդ միջազգային գիտաժողով

 

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում պարբերաբար ԵՊԼՀ-ում կազմակերպվում և անցկացվում է «ԱշԽարհի լեզվական պատկերը» միջազգային գիտաժողովը: Նշյալ ուսումնական տարում կազմակերպվել է 8-րդը:

 

2016թ.

մարտի 24-25

«Լեզուն մշակույթի միջոցով»
4-րդ միջազգային գիտաժողով

 

ԵՊԼՀ լեզվական ամբիոնների կողմից պարբերաբար կազմակերպվում է «Լեզուն մշակույթի միջոցով» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ  և արտերկրից հրավիրված մասնագետներ:

2016թ.

 հունիսի 16-17

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ