Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Апрель 2018 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Написать письмо Печать PDF

 

    IMG_2580  IMG_2585
    IMG_2612  IMG_2641_1


Ապրիլի 11-ին  Ավստրիայի դեսպանության և Ավստրիայի արտգործնախարարության մշակույթի վարչության հետ համագործակցության շրջանակներում ԵՊԼՀ-ում Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանը հյուրընկալել էր ավստրիացի լրագրող և հրապարակախոս  Բարբարա  Դենշերին, որը Հայաստանի մասին բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Միջոցառման մեկնարկին բանախոսին և հյուրերին ողջունեց  Գերմաներենի ամբիոնի դոցենտ, Ավստրիական գրադարանի գիտական ղեկավար Լ. Սաֆարյանը: Բարբարա  Դենշերը ներկայացրեց «Մշակութային կյանքը Ավստրիայի Առաջին հանրապետության տարիներին» խորագրով զեկույցը: Զեկույցը նվիրված էր Ավստրիայի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:  Բանախոսն իր զեկուցման մեջ առանցքային գծերով ներկայացրեց Առաջին Հանրապետության մշակութային կյանքը, նրա զարգացումները և փոփոխությունները տարբեր բնագավառներում: Նա խոսեց Ավստրիայի մշակույթի մասին  մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ Ներկաները հնարավորություն ունեցան լսել նոր մանրամասներ և վերհիշել արդեն իմացածը։ Սա Բարբարա Դենշերի հերթական դասախոսությունն էր. նրա համագործակցությունը Հայաստանի՝ մասնավորապես Ավստրիական գրադարանի  հետ ունի տարիների պատմություն: Ինչպես ինքն է խոստովանում. «Առաջին անգամ Հայաստանի հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ 2000թ.-ին, երբ ամուսնուս հետ 5 օրով այցելեցի Երևան: Ես շատ սիրեցի Երևանը, Հայաստանը ու հասկացա, որ էլի պետք է վերադառնամ այստեղ»։ Բարբարա Դենշերը  տիրապետում է հայերենին, հայերի մասին ունի տպագրած մի քանի գրքեր, իսկ հայաստանյան նրա դասախոսությունները մեծ արձագանք ու սեր են վայելում:

 «Ես այնքան սիրեցի Հայաստանը, որ սկսեցի ուսումնասիրել ձեր մշակույթը, զգացի, որ ձեր մշակույթը հասկանալու համար պետք է իմանալ ձեր լեզուն և որոշեցի սովորել հայերեն։ Շատ սիրեցի հայերենը։ Դուք շատ սիրուն, հետաքրքիր երկիր ունեք և շատ սիրուն լեզու։ Ես սիրում եմ Հայաստանը և հայերենը»-մեզ հետ զրույցում հավելեց լրագրողը։ 

Բարբարա Դենշերը հանդիպման ավարտին հավաստիացրեց, որ նա Հայաստան կվերադառնա կրկին:
Հավելենք, որ ապրիլի12-ին Բարբարա Դենշերը վարպետության դաս է անցկացրել ԵՊԼՀ ուսանողների համար:

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер