Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Март 2018 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1 2 3 4
6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

«ՀՐԱԺԵՇՏ ՏԱՍՆԻՆՆԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊԼՀ-ՈՒՄ

Написать письмо Печать PDF



«Երբ լռում էի, իմ լեզվով էիր խոսում,
երբ սկսեցի խոսել, երկուսով լռեցինք…»

Աիդա Հարությունյան

28423106_938889242952956_741375554886633014_o 28423800_938897442952136_2852060989908636264_o 28516559_938943049614242_7471832273317593604_o                                                                                             

Ս. թ. մարտի 1-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հրաժեշտ տասնիննին» խորագրով գրական ցերեկույթ, որը կազմակերպվել էր հայագիտության ամբիոնի կողմից՝ ամբիոնի դոցենտ Անահիտ Հակոբջանյանի նախաձեռնությամբ: Ցերեկույթը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին ՍԳՍ ֆակուլտետի 2-րդ կուրսի միջազգային տուրիզմ բաժնի ուսանողուհի, երիտասարդ ստեղծագործող Աիդա Հարությունյանի բանաստեղծությունները: 

Միջոցառման հատուկ հյուրերն էին արձակագիր Սուսան Հարությունյանը, բանաստեղծուհի, լրագրող Լուսին Ղազարյանը, լուսանկարիչ Հայկ Կիսեբլյանը:

Ցերեկույթի առաջին հատվածում Աիդայի համակուրսեցիները ընթերցեցին երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործությունները, ապա՝ ներկայացվեց ուսանողուհու կենսագրությունը: Միջոցառման երկրորդ մասում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Աիդային, որոնց ժամանակակից ստեղծագործողը պատասխանեց նույնքան անկեղծությամբ, որքան հեղինակում է իր գեղեցիկ, պարզ ու պարզության հետ մեկտեղ՝ բովանդակ տողերը: Թե՛ Աիդայի դասախոսները, թե՛ ներկաները փաստեցին ուսանողուհու  աներկբա տաղանդը՝ շեշտելով նման ուսանողներին խրախուսելու կարիքը:

Մենք հպարտ ենք, որ մեր բուհում սովորում են այսչափ տաղանդավոր և խելացի ուսանողներ: Առաջարկում ենք վայելել Աիդայի բանաստեղծություններից մի քանիսը.

***

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆ

Աստծու հետ ձեռք էիր սեղմել,
խոստացել, որ արարումից հետո
կմնաս օրենքի սահմաններում:
Խնձորենին պտուղ տվեց,
գույնը մայրամուտի՝
հորիզոնին քսված
կարմիրին հասավ,
աչքի առաջ բարակեց,
երկարուկ սալորի
տեսք ստացավ,
ընկավ շեղջակույտի վրա,
կինը խյուս ստացավ խնձորից,
մշակեց տղամարդու կողի վերքը…

Կարինե Տոնապետյանին

***

ԺԱՅՌ ԵՎ ԱԼԻՔ

 

Ամեն օր 
առավոտյան
երկրպագում էիր սիրեցյալիդ,
դողում էիր արևի լույսի տակ,
հուզմունքդ նման էր
ջրի նուրբ ու թափանցիկ հանդերձին՝
ցոլուն և վարանոտ,
պատի վրա էր նշմարվում
պատկերդ՝
ձկնորսական ցանցի
շեղանկյունների արտացոլմամբ,
իսկ իրիկնամուտին,
վարսերն էիր հարդարում,
ոգևորությամբ փաղաքշում էիր
այնքան ժամանակ 
մինչև բարալիկ կին էր դառնում...

***

Ննջասենյակիս
պատուհանի ճաղավանդակից
դուրս էի նայում.
մի թռչուն հացի փշրանք 
դրեց պատուհանագոգին...

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер