Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Февраль 2018 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

ԲՐՅՈՒՍՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Написать письмо Печать PDF
13.02.2018թ.

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և ԵՄ համալսարանների միջև կնքված պայմանագրով 2017-2019 ուս. տարիների համար նախատեսվում է շարժունություն ԵՊԼՀ բակալավրիատի և ասպիրանտուրայի ուսանողների, ՊԴ կազմի և վարչական անձնակազմի համար: 

Մրցույթների արդյունքում ԵՊԼՀ ներքոնշյալ 6 սովորողներն ընտրվել են 6 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ԵՊԼՀ 11 աշխատակիցներն ու դասախոսները՝ մասնակցելու 1 շաբաթ տևողությամբ փորձի փոխանակման ԵՄ գործընկեր համալսարաններում:

ա/ Պիտեշտիի համալսարան, Ռումինիա

  1. Նոնա Պետրոսյան – բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  2. Մարիա Դարբասյան - բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  3. Լիլիթ Հակոբյան – մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
  4. Սիրանույշ Ղազարյան – Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
  5. Զարուհի Միսակյան - Անգլերենի ամբիոնի դասախոս
  6. Եվա Սարգսյան – Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս
  7. Էրիկա Ավակովա – Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս

բ/ Իաշի Ալեքսանդրու Իան Կուզայի համալսարան, Ռումինիա

  1. Երանուհի Բաղդասարյան – Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության մասնագետ
  2. Քրիստինե Գրիգորյան  - Անգլերենի ամբիոնի դասախոս

գ/ Կասսինիի համալսարան, Իտալիա

  1. Ֆրունզե Հովհաննիսյան – Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  2. Վիկտորյա Մանգասարյան - Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս

դ/ Սալամանկայի համալսարան, Իսպանիա

 

  1. Լիլիթ Եղիազարյան – բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  2. Զարուհի Կարախանյան - բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող
  3. Ժենյա Տեր-Վարդանյան – Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
  4. Հասմիկ Եղիազարյան – Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  5. Մարինե Օվեսյան - Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  6. Աննա Չուլյան – գրադարանի տնօրեն

 

ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը փետրվարի 9-ին հանդիպել է ընտրված մասնակիցների հետ: Նա շնորհավորել է ներկաներին և վստահություն հայտնել, որ սովորողների համար շարժունությունը կլինի նոր գիտելիքների ձեռքբերման հիանալի հնարավորություն, իսկ ԵՊԼՀ աշխատակիցների համար նախատեսված փորձի փոխանակումը կնպաստի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер