Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Август 2017 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30      

ԵՊԼՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՋՈԿԱՏԸ ՓԱՅԼՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱԶԵ-2017» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

Написать письмо Печать PDF

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում անցկացվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարի հոբելյանական էր. նշվում էր երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը: 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից մասնակցել է երիտասարդական այս նախաձեռնությանը։

Այս տարի հավաքին մասնակցեց 18-30 տարեկան մոտ 500 երիտասարդ։ 


 Հավաքի մասնակիցներն իրենց ուժերը չափեցին բազե-սեղանի թենիս, բազե-շախմատ, բազե-սպորտլանդիա, բազե-պարանի ձգում,բազե-վոլեյբոլ,բազե-բազկամարտ, բազե-ազգային խաղեր,բազե-լող և այլ մարզաձևերում ու մրցույթներում:

Հավաքի ընթացքում բազեականները հնարավորություն ունեցան հանդիպելու  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանի, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, ինչպես նաև պետական ու քաղաքական մի շարք այլ գործիչների հետ:

Հավաքին նարնջագույն ճակատի կազմում մասնակցեց նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը:

Մեր մասնակիցները լավագույնս ներկայացան և բազում հաղթանակներ գրանցեցին ներճակատային և միջճակատային մրցույթներում՝ բարձր պահելով մեր համալսարանի պատիվը:

<<Բազե-2017>> համահայկական երիտասարդական հավաքում հաղթեց նարնջագույն ճակատը:

Մեզ համար կարևոր և ուրախալի է, որ մեր ջոկատն էական ներդրում ունեցավ նարնջագույն ճակատի սպասված հաղթանակն իրականություն դարձնելու գործում: 

1 2
3 4
5 6
7

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер