Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Август 2017 >
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

ԵՊԼՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՋՈԿԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

Написать письмо Печать PDF

Կարոտներ, Կարեններ, Արամներ. օգոստոսի 2-8-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում անկացվեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը: Երիտասարդները համախմբվել են պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունուններով ճակատներում: Կարոտ Մկրտչյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ Կարենն ու Արամը` «Քառօրյա պատերազմի»։ 

Օգոստոսի 2-8-ն անցկացվող հավաքն իրականացվում է ազգ-բանակ հայեցակարգի ներքո «Մենք հպարտ ենք, որ բանակում ազգից մեկն ենք» կարգախոսով: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքի անդամները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Վեցօրյա հավաքի ընթացքում երիտասարդներն ուժերն չափեցին վոլեյբոլ, շատմատ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հրաձգություն մրցաձևերում, երգի, պարի, հումորային ներկայացման, բրեյն ռինգի մրցույթներում: Այս տարվա նորույթը բիաթլոնն էր:

Հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ազգ-բանակ հայեցակարգի, նախարարության նոր նախաձեռնությունների մասին և պատասխանել մասնակիցների հարցերին:

Հավաքին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ բուհերի 210 ուսանողներ, որոնք համախմբվել էին 27 ջոկատներում:

Հավաքին Արամներ ճակատի կազմում մասնակցում էր նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը հետևյալ կազմով՝ Գոհար Մնացականյան, Բագրատ Ադամյան, Միլենա Ասոյան, Արմինե Պետրոսյան, Հռիփսիմե Հայրապետյան և Մերի Սարգսյան:
ԵՊԼՀ ջոկատը ունեցավ իր պատվաբեր հաղթանակները՝ երգի, պարի, շախմատի ներճակատային մրցափուլերում գրավելով երկրորդ պատվավոր տեղերը: Թենիսի միջճակատային մրցափուլում ԵՊԼՀ ջոկատի մասնակիցը գրավեց պատվավոր առաջին տեղը: Ի ուրախություն բորյուսովակններիս նշենք, որ ԵՊԼՀ-ն ներկայացող ջոկատը ճանաչվեց Արամներ ճակակտի լավագույն ջոկատ:

Շնորհավորում ենք մեր թիմին և շնորհակալություն հայտնում համալսարանի անունը այս անգամ ևս բարձր պահելու համար:

20638929_1614122828632008_4343543710757499139_n 20727856_1563441097051678_6540284370928171243_n 698094b1b80cbc8c8f964616d0c0e8ce 20663681_1614122838632007_3953962297916686052_n

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер