Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կանոնադրության նախագիծ

Написать письмо Печать PDF
Հարգելի ուսանողներ,

ԵՊԼՀ ուսանողների կողմից մշակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կանոնադրության նախագիծը, որը ներկայացնում ենք հանրային քննարկման: Քառօրյա ժամկետում սպասում ենք Ձեր դիտարկումներին և առաջարկություններին:

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

2018 թվականի մայիսի 24-ին անցկացված Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի

ուսանողական համաժողովի կողմից

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի   

——  թիվ   —---  հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊԼՀ) Ուսանողական խորհուրդը (այսուհետ՝ ՈւԽ) ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է:

2. ԵՊԼՀ ՈւԽ-ն ապակուսակցական և ապաքաղաքական կառույց է, որը ԵՊԼՀ-ի ներսում չի իրականացնում կուսակցական, քաղաքական գործընթացներ ու քարոզարշավներ:

3. ԵՊԼՀ ՈւԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, մշակույթային, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

4. ԵՊԼՀ ՈւԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊԼՀ կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

5. ԵՊԼՀ ՈւԽ-ն կարող է ունենալ դրոշմակնիք և ձևաթուղթ, ինչպես նաև տարբերանշան:

6.ԵՊԼՀ ՈՒԽ-ի անվանումն է.

  1. հայերեն լրիվ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդ.
  2. հայերեն կրճատ` ԵՊԼՀ ՈՒԽ.
  3. ռուսերեն լրիվ՝ Студенческий совет Ереванского Государственного Университета Языков и Социальных Наук имени В.Я. Брюсова.
  4. ռուսերեն կրճատ` СС ЕГУЯСН.
  5. անգլերեն լրիվ՝ Student Council of the Yerevan Brusov State University of Languages and Social Sciences.
  6. անգլերեն կրճատ` SC of the YSULSS:

7. ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեության վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0025, Թումանյան փ. 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:

II. ՈՒԽ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

  1. ԵՊԼՀ ՈՒԽ-ն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, իր գործունեության ընթացքում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ԵՊԼՀ-ում հասարակական հիմունքներով գործող ուսանողական կազմակերպություն է։
  2. ԵՊԼՀ ՈՒԽ-ն ստեղծված է համարվում ԵՊԼՀ ՈԻԽ-ի կառավարման բարձրագույն ղեկավար մարմնի՝ ընդհանուր ժողովի որոշման հիման վրա:

III. ԵՊԼՀ ՈՒԽ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԸ

  1. ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեության նպատակն է՝ համախմբել ԵՊԼՀ-ի բոլոր ուսանողներին (բակալավրատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին) և իրականացնել կրթագիտական, հասարակական, սպորտային և սոցիալ-մշակութային գործունեություն՝ ուղղված ուսանողների համակողմանի զարգացմանը, հասարակական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև նրանց կրթական և սոցիալական հիմնախնդիրների լուծմանը։
  2. ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեության խնդիրներն են՝
  3. պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  4. ապահովել ուսանողների մասնակցությունը ԵՊԼՀ-ի գործընթացներին և ընդգրկումը ԵՊԼՀ կառավարման, գիտական և ֆակուլտետային խորհրդների աշխատանքներում՝ ներկայացնելով ուսանողությանն առնչվող հարցեր և մասնակից դառնալով համալսարանի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկումներին և որոշումների ընդունմանը,
  5. մասնակցել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  6. իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
  7. համախմբել ԵՊԼՀ ուսանողներին տարբեր ուսանողական միավորումներում՝ հանձնաժողովներում, ակումբներում, խմբակներում, միություններում և այլն, ու համակարգել դրանց աշխատանքները՝ նպաստելով ուսանողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելու ուսանողների գիտական, կրթական, մշակութային, ստեղծագործական, ֆիզիկական ու հոգևոր զարգացումը և հասարակական ակտիվությունը,
  8. աջակցել ուսանողների ուսմանը և սոցիալական վիճակին առընչվող հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը,
  9. կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
  10. մշակել և իրականացնել ուսանողների համար կրթական, գիտական, մշակութային, սպորտային, հասարակական, բարեգործական, հրատարակչական, լրատվական, տեղեկատվական և այլ բնույթի ծրագրեր:
  11. ԵՊԼՀ ՈՒԽ-ն իր գործունեությունը ծավալում է ելնելով իր նպատակներից ու խնդիրներից՝ համագործակցելով ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում գործող բուհական, ուսանողական, երիտասարդական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ` փոխհարաբերությունները կառուցելով համագործակցության ու փոխշահատվետության սկզբունքներով:
  12. ԵՊԼՀ ՈՒԽ-ի անդամների առավելագույն թիվը 100 է: ԵՊԼՀ ՈՒԽ-ի անդամ են հանդիսանում ֆակուլտետային ուսանողական խորհրդի անդամները, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամները, ԵՊԼՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահները:
  13. ԵՊԼՀ ՈՒԽ-ի կազմը ձևավորվում է՝ պահպանելով ըստ ֆակուլտետների և ըստ կուրսերի համամասնության սկզբունքը:
  14. ԵՊԼՀ ՈՒԽ-ի տարբեր մարմիններում ընտրվելու նպատակով կարող են առաջադրվել բակալավրի ու մագիստրատուրայի բոլոր կուրսերի ուսանողները բացառությամբ բակալավրիատի 1-ին կուրսի 1-ին կիսամյակում սովորողների: ԵՊԼՀ ՈՒԽ-ի տարբեր մարմիններում մագիստրատուրայի 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակում ընտրված ուսանողն իր լիազորությունները կարող է պահպանել նաև ասպիրանտական կրթության իրականացման դեպքում, մինչև լիազորությունների ավարտը:

IV. ԵՊԼՀ ՈՒԽ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

  1. ԵՊԼՀ ՈՒԽ կառավարման մարմիններն են՝

1) ընդհանուր ժողովը,

2) նախագահությունը,

3) նախագահը:

  1. ԵՊԼՀ ՈՒԽ կառավարման բարձրագույն մարմինը ԵՊԼՀ ՈՒԽ ընդհանուր ժողովն է (այսուհետ՝ ընդհանուր ժողով):
  2. Ընդհանուր ժողովին լիիրավ ձայնի իրավունքով մասնակցում են ֆակուլտետների պատվիրակները, ԵՊԼՀ ՈՒԽ և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները, ԵՊԼՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովների նախագահները, ԵՊԼՀ Ուսանողական գիտական ընկերության մեկ անդամ՝ պատվիրակված ԵՊԼՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից:
  3. Ընդհանուր ժողովի պատվիրակներն ընտրվում են ֆակուլտետների յուրաքանչյուր կուրսից (բակալավրիատի և մագիստրատուրայի)՝ ըստ համամասնության՝ 25 ուսանողից մեկ պատվիրակ:
  4. Ընդհանուր ժողովի պատվիրակների ընտրությունը կատարվում է ըստ յուրաքանչյուր ֆակուլտետների յուրաքանչյուր կուրսի (բակալավրիատի և մագիստրատուրայի)՝ ուսանողական ժողովներում: Ժողովն իրավազոր է, եթե ներկա են տվյալ ֆակուլտետի տվյալ կուրսի ուսանողների կեսից ավելին: Պատվիրակների ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ` ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ, եթե այդ մասին այլ որոշում չի կայացվում: Եթե երկու անգամ հրավիրած ժողովին չի մասնակցում ուսանողների կեսից ավելին, ապա ընտրական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել և ընտրությունն անցկացնել խումբ առ խումբ՝ նախապես սահմանված ժամանակացույցով, որի մասին համապատասխան տեղեկատվությունը փակցվում է տվյալ ֆակուլտետում՝ ուսանողներին հասանելի և տեսանելի վայրում:
  5. Ընդհանուր ժողովի պատվիրակներն առաջադրվում են ինքնառաջադրման կամ տվյալ ֆակուլտետի տվյալ կուրսի ուսանողական ժողովի մասնակիցների կողմից առաջադրման կարգով:
  6. Ընդհանուր ժողովի պատվիրակների կազմը համալրվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին՝ շրջափոխության սկզբունքով: ԵՊԼՀ-ն ավարտած կամ այլ պատճառով ուսանողական իրավունքները դադարեցրած, ինչպես նաև սեփական ցանկությամբ պատվիրակի լիազորությունները դադարեցրած պատվիրակները փոխարինվում են նոր պատվիրակներով՝ սույն կանոնադրության 20 կետերում նշված կարգով:
  7. Պատվիրակներն ընտրվում են երկու տարի ժամկետով:
  8. Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ՝ ԵՊԼՀ ՈւԽ նախագահության կողմից: Անհրաժեշտության դեպքում ԵՊԼՀ ՈւԽ նախագահությունը կարող է հրավիրել արտահերթ ժողով: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել նաև պատվիրակների 1/3-ի գրավոր պահանջով:
  9. Ընդհանուր ժողովը՝

1) ընդունում է ԵՊԼՀ ՈւԽ կանոնադրությունը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշմամբ հաստատված ԵՊԼՀ-ի կանոնադրության 130-րդ կետի համաձայն Կրթության և գիտության նախարարի հաստատմանը ներկայացնելու նպատակով, բացառութամբ ԵՊԼՀ ՈՒԽ առաջին կանոնադրության, որն ընդունվում է ուսանողական առաջին համաժողովի կողմից,

2) լսում և հաստատում է ԵՊԼՀ ՈւԽ նախագահության տարեկան հաշվետվությունը,

3) քննարկում և հաստատում է ԵՊԼՀ ՈւԽ-ի գործունեության տարեկան ծրագիրը՝ ըստ ուղղությունների և առաջնայնությունների,

4) որոշում է կայացնում ԵՊԼՀ ՈւԽ-ի վերակազմակերպման և գործունեության դադարեցման վերաբերյալ,

5) ընտրում է ԵՊԼՀ ՈւԽ վերահսկիչ հանձնաժողովի անդամներին,

6) բաց քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության սկզբունքով, հաստատում է ընտրություններով ձևավորված ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների կազմերը:

  1. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ներկա են պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: 25-րդ կետի 1) և 4) ենթակետերով սահմանված հարցերը քննարկելիս, որոշումներն ընդունվում են ընդհանուր ժողովի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի կողմ քվեարկելու դեպքում, իսկ մյուս հարցերը ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
  1. Ընդհանուր ժողովի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ԵՊԼՀ ՈՒԽ աշխատանքները ղեկավարում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը:
  2. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը՝

1) միջոցներ է ձեռնարկում ընդհանուր ժողովի որոշումներն իրականացնելու համար,

2) հաստատում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության, քարտուղարության, հանձնաժողովների և ֆակուլտետային ՈՒԽ-ների աշխատակարգերը,

3) հաստատում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահի կողմից կնքված համաձայնագրերը,

4) լսում է զեկուցումներ ԵՊԼՀ ՈՒԽ հանձնաժողովների և ֆակուլտետների ՈՒԽ-ների կատարած աշխատանքների մասին,

5) կանոնակարգում և ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ԵՊԼՀ և ֆակուլտետների կառավարման բոլոր մարմիններում, ԵՊԼՀ գիտական խորհրդում և կառավարման խորհրդում ուսանողության ներկայացվածության հարցերը, ինչպես նաև որոշումներ է ընդունում կառավարման տարբեր մարմիններում ուսանողների ներկայացուցիչներին ընդգրկելու վերաբերյալ:

  1. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը ձևավորվում է յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրված պատվիրակների ժողովում՝ յուրաքանչյուր ֆակուլտետից 4-ական նախագահության անդամ: ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության գործողության ժամկետը 2 տարի է:
  2. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամների ընտրությունը կատարվում է ֆակուլտետային պատվիրակների ժողովում՝ ընտրական հանձնաժողովի կողմից: Յուրաքանչյուր պատվիրակ կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրել նախագահության անդամի թեկնածու՝ պատվիրակների կազմից: Ընտրությունն անցկացվում է գաղտնի քվեարկությամբ և նախագահության անդամ են ընտրվում առավել ձայներ հավաքած առաջին 4 թեկնածուները: Հավասար քվեներ ունեցող թեկնածուների պարագայում անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի արդյունքով կրկին հավասար ձայներ հավաքած թեկնածուներից առավելություն տրվում է առավել բարձր միջին գնահատական ունեցող թեկնածու(ներ)ին:
  3. Ընդհանուր ժողովի կողմից հաստատված ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամները նախագահության կազմից ընտրում են ԵՊԼՀ ՈՒԽ նախագահին և քարտուղարին:
  4. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության որոշումներով հաստատվում են ԵՊԼՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովների ձևավորման կարգը, կազմը և աշխատակարգը: ԵՊԼՀ ՈՒԽ մշտական հանձնաժողովներն են. ուսման որակի բարելավման, իրավատնտեսական, արտաքին կապերի և լրատվության, մշակույթի և սպորտի հանձնաժողովները: Անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծվել նաև ժամանակավոր հանձնաժողովներ:
  5. ԵՊԼՀ ՈւԽ նախագահության նիստերը ղեկավարում են ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը և արձանագրվում ԵՊԼՀ ՈՒԽ քարտուղարի կողմից:
  6. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամների կեսից ավելիի լիազորությունների ժամկետն ավարտվելու պարագայում կազմակերպվում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության և քարտուղարության նոր ընտրություն:
  7. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամի ԵՊԼՀ-ն ավարտելու կամ այլ պատճառով ուսանողական իրավունքները դադարեցնելու, ինչպես նաև սեփական դիմումով նախագահության կազմից դուրս գալու կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու կամ առողջական խնդիրների պատճառով իր լիազորությունների կատարումն անհնարին դառնալու դեպքում, անցկացվում են նախագահության վերոհիշյալ անդամի նոր ընտրություններ:
  8. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները:
  9. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը՝ անդամների կեսից ավելիի ձայներով, կարող է անվստահություն հայտնել ԵՊԼՀ ՈՒԽ նախագահին, նախագահության անդամներին և ֆակուլտետային ՈՒԽ նախագահներին, հրավիրել ընդհանուր ժողովի արտահերթ նիստ՝ հարցի քննարկման նպատակով:
  10. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը՝ կարող է լսել և լուծել ԵՊԼՀ ՈՒԽ իրավասությանը վերաբերող ցանկացած հարց՝ բացառությամբ ընդհանուր ժողովի և վերսահսկիչ հանձնաժողովի իրավասություններով կարգավորվող հարցերից։
  11. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը նիստեր է գումարում առնվազն ամիսը մեկ անգամ:
  12. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության նիստը իրավազոր է, եթե ներկա են անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
  13. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը՝

1) ընդհանուր ժողովի նիստին հանդես է գալիս ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեության մասին հաշվետվությամբ,

2) հրավիրում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության նիստ, վարում նիստերը և ապահովում նիստերի արձանագրումը,

3) կարող է ներկայացնել առաջարկ ուսանողական նոր միավորումներ՝ հանձնաժողովներ, ակումբներ, խմբակներ և այլն, կազմավորելու վերաբերյալ,

4) հետևում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության որոշումներ կատարմանը,

5) ներկայացնում է ԵՊԼՀ ՈՒԽ-ն և համալսարանի ուսանողությանը ՀՀ և օտարերկրյա պետական և ոչ պետական մարմիններում, ֆիզիկական անձանց հետ շփվելիս:

  1. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահը ընտրվում է նախագահության անդամներից՝ գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա նախագահության անդամների կեսից ավելի քվեով՝ 2 տարի ժամկետով: Երկու առավել ձայներ հավաքած թեկնածուների դեպքում անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ և առավել ձայներ հավաքած թեկնածուն համարվում է ընտրված:
  2. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ կարող է առաջադրվել միայն այն ուսանողը, ում վերջին երկու կիսամյակի միջին գնահատականը առնվազն 85 միավոր է: ԵՊԼՀ ՈՒԽ նախագահն առաջադրվում է ինքնառաջադրման կամ ֆակուլտետային ՈՒԽ նախագահության անդամների կողմից առաջադրման կարգով:
  3. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահի բացակայության ժամանակ վերջինիս լիազորությունը կատարում է քարտուղարը, իսկ դրա անհնարինության դեպքում, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահի կողմից լիազորված նախագահության անդամը:
  4. ԵՊԼՀ ՈՒԽ քարտուղարությունը կազմված է 5 անդամից, որոնց ընտրում է ԵՊԼՀ ՈՒԽ նախագահությունը իր կազմից՝ ձայների պարզ մեծամասնությամբ:
  5. ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության քարտուղարը ղեկավարում է քարտուղարության աշխատանքները:
  6. ԵՊԼՀ ՈՒԽ քարտուղարությունը կազմակերպում է ընդհանուր ժողովի, նախագահության նիստերի արձանագրումը, դրանց հրապարակումը և պահպանումը, ինչպես նաև աջակցում է ընտրական հանձնաժողովին ընտրական գործընթացների կազմակերպման գործում, կատարում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության որոշմամբ սույն կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ:
  7. ԵՊԼՀ ՈԻԽ նախագահի որոշմամբ կամ նախագահության անդամների 1/2-ի պահանջով կարող է հրավիրվել ՈՒԽ նախագահության արտահերթ նիստ:

V. ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

  1. Ֆակուլտետային ուսանողական խորհուրդը (այսուհետ՝ ֆակուլտետային ՈՒԽ) ֆակուլտետի ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման մարմին է:
  2. Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները ձևավորվում են ֆակուլտետային ուսանողական ժողովներում՝ յուրաքանչյուր 50 ուսանողից 1 ֆակուլտետային ՈՒԽ անդամ սկզբունքով:
  3. Ֆակուլտետային ՈՒԽ անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցում են ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերը:
  4. Ֆակուլտետային ՈՒԽ անդամների ընտրությունները կատարվում են ըստ կուրսերի՝ ֆակուլտետային պատվիրակների ժողովներում: Ժողովն իրավազոր է, եթե ներկա են ֆակուլտետային պատվիրակների կեսից ավելին:
  5. Ֆակուլտետային ՈՒԽ անդամության թեկնածուները առաջադրվում են ինքնառաջադրման կամ ֆակուլտետային պատվիրակների ժողովի մասնակիցների կողմից առաջադրման կարգով:
  6. Ֆակուլտետային ՈՒԽ անդամների ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ՝ ֆակուլտետային պատվիրակների ժողովին ներկաների ձայների թվի պարզ մեծամասնությամբ, եթե այդ մասին այլ որոշում չի կայացվում: Եթե երկու անգամ հրավիրած ժողովին չի մասնակցում կուրսի ուսանողների կեսից ավելին, ապա ընտրական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել և ընտրությունն անցկացնել խումբ առ խումբ՝ նախապես սահմանված ժամանակացույցով, որի մասին համապատասխան տեղեկատվությունը փակցվում է տվյալ ֆակուլտետում՝ ուսանողներին հասանելի և տեսանելի վայրում:
  7. Ֆակուլտետային ՈՒԽ նախագահը ընտրվում է ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների արդյունքում՝ ֆակուլտետային ՈՒԽ կազմից՝ երկու տարի ժամկետով:
  8. Ֆակուլտետային ՈՒԽ նախագահը ընտրվում է ֆակուլտետային ՈՒԽ-ի անդամների կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է ֆակուլտետային ՈՒԽ-ի անդամների ձայների մեծամասնությունը:
  9. Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ կարող են առաջադրվել միայն այն ուսանողները, ում վերջին երկու կիսամյակի միջին գնահատականը առնվազն 85 միավոր է: Ֆակուլտետային ՈՒԽ նախագահն առաջադրվում է ինքնառաջադրման կամ ֆակուլտետային ՈՒԽ անդամների կողմից առաջադրման միջոցով:
  10. Ֆակուլտետային ՈՒԽ-ի աշխատանքները կազմակերպվում են
  11. Ֆակուլտետային ՈՒԽ-ն իր գործունեությունը կազմակերպում է ԵՊԼՀ ՈՒԽ-ի նպատակներին և գործունեության սկզբունքներին և ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության որոշումների համաձայն:
  12. Ֆակուլտետային ՈՒԽ նախագահը ամիսը մեկ անգամ հրավիրում է ֆակուլտետային ՈՒԽ-ի հերթական նիստ: ԵՊԼՀ ՈւԽ նախագահության կամ ֆակուլտետային ՈւԽ անդամների կեսի պահանջով կամ ֆակուլտետի ՈՒԽ նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

VI. ԵՊԼՀ ՈՒԽ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

  1. ԵՊԼՀ ՈՒԽ-ի ընդհանուր ժողովի պատվիրակների, ԵՊԼՀ ՈւԽ նախագահի, ֆակուլտետային ՈՒԽ-ների և ֆակուլտետային ՈՒԽ նախագահի ընտրությունները կազմակերպում է ԵՊԼՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ ընտրական հանձնաժողով):
  2. ԵՊԼՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովը բաղկացած է թվով 11 անդամից, որոնցից 8-ը ներկայացվում են ընդհանուր ժողովի կողմից, բացառությամբ սույն կանոնադրությունը Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվելուց հետո ՈՒԽ առաջին պատվիրակների ընտրության, որ կազմակերպվում է անցումային խորհրդի կողմից, 1-ը ԵՊԼՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահության, 2-ը՝ ԵՊԼՀ ռեկտորի ներկայացմամբ՝ ԵՊԼՀ վարչական անձնակազմից:
  3. Ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրվում են հանձնաժողովի կազմից՝ ընտրական հանձնաժողովի առաջին նիստում ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ՝ ինքնառաջադրման կամ հանձնաժողովի անդամների կողմից թեկնածուների առաջադրման կարգով:
  4. Ընտրական հանձնաժողովը՝

1) հաստատում է իր գործունեության աշխատակարգը, ներբուհական հանրաքվեի և ընտրությունների կազմակերպման ընթացակարգը: Ընթացակարգային փաստաթղթերը ենթակա են հրապարակման:

2) կազմում է ընտրությունների ժամանակացույցը,

3) երաշխավորում և վերահսկում է ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը,

4) ամփոփում և հաստատում է ընտրությունների արդյունքները,

5) 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ընտրությունների հետ կապված բողոքները, ընտրությունների ելքի վրա ազդած կանոնակարգային խախտումների դեպքում որոշում է կայացնում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին,

6) ընդհանուր ժողովի պատվիրակների ընտրություններից հետո՝ տասնօրյա ժամկետում, հրավիրում և կազմակերպում է ընդհանուր ժողովի նիստ:

7) ԵՊԼՀ կառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի կամ նախագծերի, ուսումնական գործնթացի հետ կապված և բարձրացված հարցերի լուծման նպատակով, ուսանողների ընդհանուր թվի 1/3-ի ստորագրության առկայության դեպքում նշված խնդրի լուծման նպատակով անցկացվում է ներբուհական հանրաքվե:

  1. Ընտրական հանձնաժողովի անդամները չեն կարող ընտրվել ֆակուլտետային ՈՒԽ-ի անդամ, ընդհանուր ժողովի պատվիրակ:
  2. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն 9-ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների առնվազն 2/3-ով:

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեությանն աջակցելու նպատակով ԵՊԼՀ-ն ՈՒԽ-ին հատկացնում է տարածք, գույք և ֆինանսական միջոցներ՝ իր տարեկան բյուջեով նախատեսված գումարի սահմաներում։ ՈՒԽ-ի գործունեությունը կարող է ֆինանսավորվել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

VII. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  1. Վերահսկիչ հանձնաժողովը հանդիսանում է ԵՊԼՀ ՈՒԽ գործունեության ՈւԽ Հռչակագրին և դրանից բխող կանոնադրության համապատասխանության գլխավոր երաշավորը:
  2. Վերահսկիչ հանձնաժողովն իրականացնում է ԵՊԼՀ ՈՒԽ որոշումների կանոնակարգային համապատասխանության և հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:
  3. Վերահսկիչ հանձնաժողովի կազմը (ընդհանուր թվով 5 հոգի) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով` գաղտնի  քվեարկությամբ:
  4. Վերահսկիչ հանձնաժողովը ԵՊԼՀ ուսանողների 1/6-ի պահանջով ընտրական հանձնաժողովին առաջարկում է կազմակերպել հանրաքվե՝ բարձրացված խնդրի լուծման նպատակով:
  5. Հանրաքվեի արդյունքում ընդունված որոշմնան կատարման ուղղությամբ առաջարկում է լուծման ենթակա խնդրի եղանակները և ձևերը:
  6. Վերահսկիչ հանձնաժողովը իր կազմից ընտրում է նախագահ, ով սույն կանոնադրությամբ սահմանված ԵՊԼՀ ՈՒԽ-ի նպատակների, խնդիրների և գործունեության շահերից ելնելով, վետոյի իրավունքով կարող է մասնակցել ԵՊԼՀ ՈւԽ նախագահության և ընտրական հանձնաժողովի նիստերին և հարցը պատճառաբանված գրավոր ներկայացնել Ընդհանուր ժողովի որոշմանը:
  7. Վերահսկիչ հանձանժողովը հաշվետու է Ընդհանուր ժողովին:

IX. ԵՊԼՀ ՈՒԽ գործունեության դադարեցումը

  1. ԵՊԼՀ ՈՒԽ-ի գործունեությունը դադարեցվում է ընդհանուր ժողովի անդամների առնվազն 2/3-ի որոշմամբ:
БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер