Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԳԻՏԱԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՓԱՌԱՏՈՆ

Написать письмо Печать PDF
brain-food-268x300


Սույն թվականի մայիսի 29-ին` ժամը 14-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայանալիք 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվի արդեն ավանդական դարձած ֆրանկոֆոն միջբուհական գիտաինտելեկտուալ փառատոնը, որը կազմակերպվում է ԵՊԼՀ Ռոմանական լեզուների ամբիոնի կողմից՝ Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի երևանյան թվայնացված կենտրոնի և Գիտակների Հայկական Ասոցիացիայի աջակցությամբ: Փառատոնի առաջին փուլը կընթանա «Ինչ, Որտեղ, Երբ» ինտելեկտուալ խաղի ձևաչափով. թիմերի համար կհնչի 20 հարց: Լավագույն արդյունք գրանցած չորս թիմերը կանցնեն երկրորդ փուլ, որտեղ, ըստ վիճակահանության բաժանվելով երկու զույգերի, կմասնակցեն բանավեճի՝ ի ցույց դնելով իրենց լեզվական և ճարտասանական հմտությունները: Բանավեճերը կվերահսկվեն և կգնահատվեն ԵՊԼՀ ռոմանական լեզուների ամբիոնի արհեստավարժ դասախոսների կողմից: Բանավեճում պարտված թիմերին կհանձնվեն փառատոնում 3-րդ տեղի գրավելու հավաստագրեր, իսկ հաղթողները կանցնեն երրորդ փուլ՝ եզրափակիչ, որտեղ «Ինչ, Որտեղ, Երբ» խաղի ձևաչափով 10 հարցի պատասխանելով՝ կվիճարկեն փառատոնի հաղթողի տիտղոսը: Բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ հաղթողները կարժանանան նաև մրցանակների: Փառատոնի լեզուն ֆրանսերենն է: Անցկացման վայրը՝ ԵՊԼՀ, Թումանյան 42, երկրորդ հարկ, նիստերի դահլիճ:

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер