Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

«ԻՄ ՄՈԼՈՐԱԿԸ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ-ՄՐՑՈՒՅԹ

Написать письмо Печать PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի հետ համատեղ հրավիրում են մասնակցելու «Իմ մոլորակը» ստեղծագործական նախագիծ-մրցույթին:

Սիրելի՛ դպրոցականներ,

ուղեկցվելով Անտուան դե Սենտ-Էկզյուպերիի հանրահայտ հերոսի՝ փոքրիկ իշխանի «Յուրաքանչյուր մարդ իր մոլորակն ունի» արտահայտությամբ՝ Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը կազմակերպում են ֆրանսերենը՝ որպես օտար լեզու ուսումնասիրող աշակերտների համար «Իմ մոլորակը» խորագրով ստեղծագործական նախագիծ-մրցույթ, որը տեղի կունենա 2018 թվականի մայիս 15-ին՝ ժամը 14:00-ին:

Ներկայացվող աշխատանքներում պատմե՛ք ձեր մոլորակի, ձեզ շրջապատող աշխարհի,  դպրոցի, ընկերների և ուսուցիչների մասին տեղեկատվության տարբեր ձևերով՝ տեքստեր, նկարներ, տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով գրագետ ֆրանսերենով: Չմոռանաք ամեն ինչ անել գեղեցիկ և ճաշակով:

Ուշադրություն. Մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները կստանան խրախուսական մրցանակներ:

Ստորև ներկայացնում ենք մրցույթին մասնակցելու պայմանները.

  • Մրցույթին կարող են մասնակցել միջին և ավագ դպրոցի ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտները:
  • Իր մոլորակը ներկայացնելու համար յուրաքանչյուր մասնակցին կտրվի 3-5 րոպե:
  • Աշխատանքը պետք է ներկայացվի գրագետ, գեղեցիկ ֆրանսերենով:
  • Տպավորիչ և հագեցած դիապորամա /սլայդների հավաքածու/ ստանալու համար՝ խրախուսվում է Power – Point-ի կամ համակարգչային այլ գործիքների կիրառումը:

Հարգելի՛ աշակերտներ, խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել համալսարանի Ակադեմիական նվաճումների կենտրոնի էլեկտրոնային հասցեով՝ center_cru@brusov.am:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մրցույթի պատասխանատուներին.

ՖՄԱՆ կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Ժակլին Մինասյան - հեռ.՝ 098 07 18 77, էլ. հասցե՝ minassianj@mail.ru:

բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Գրիգորյան – հեռ.՝ 093 40 43 13, էլ. հասցե՝ h_grigorian@yahoo.com:

81c25ed1fae2afd181163b492ab4ce3c_large
БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер