Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Написать письмо Печать PDF

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 10-ին՝ ժամը 11-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը և Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը կհյուրընկալեն ֆրանսիացի երեք կին գրողերի, որոնցից երկուսի՝ Վալերի Բյուգոյի և Մարիոն Սիգոյի գործերը հրատարակվել են Սիժեստում, Ստեֆանի Բինյոնն էլ նաև «Երկիր և ընտանիք» միության նախագահն է: Ֆրանսիացի հեղինակները կայցելեն Հայաստան և Արցախ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և Սիժեստ հրատարակչության նախաձեռնությամբ և վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ԵՊԼՀ-ի ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի հյուրերը հանդես կգան զեկույցներով:
Այցի հիմնական նպատակը ֆրանսիացի հեղինակներին հայ ընթերցողին ներկայացնելն ու մեր երկրին ծանոթացնելն է:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер