Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ Ս.Թ. ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 23-Ը

Написать письмо Печать PDF

ԵՊԼՀ-ն վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.

download

  • սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,
  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
  • մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
  • երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում)՝ 30 տոկոսի չափով,
  • սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,
  • ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում գրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով /այս կետը վերաբերում է միայն առաջին կիսամյակին/,
  • առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊԼՀ ռեկտորատի որոշմամբ։

«ԵՊԼՀ պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրման» կանոնակարգի 19-րդ հոդվածի 19.1-19.9 կետերով 2017-18 ուստարվա ԵՊԼՀ կողմից տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար վերջին կիսամյակի միջին որակական գնահատականի շեմը հետևյալն է՝

Բակալավրիատի ուսանողների համար՝ 3.0 /75 միավոր/
Մագիստրատուրայի ուսանողների համար՝ 3.3 /82.5 միավոր/

«ԵՊԼՀ պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրման» կանոնակարգի 19-րդ հոդվածի 19.10 կետով 2017-18 ուստարվա ԵՊԼՀ կողմից տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար վերջին կիսամյակի միջին որակական գնահատականի շեմը հետևյալն է՝

Բակալավրիատի ուսանողների համար՝ 2.7 /67,5 միավոր/
Մագիստրատուրայի ուսանողների համար՝ 3.0 /75 միավոր/

ԵՊԼՀ կողմից տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար փաստաթղթերը հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները կարող են ներկայացնել ս.թ. մարտի 26-ից ս.թ. ապրիլի 23-ը:

Զեղչերի դիմումները վերցնելու և զեղչերի հետ առնչվող հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել՝

  • Գ. Թամրազյանին - Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր 
    (
    Կենտրոնական մասնաշենք, 303 սենյակ)
  • Հ. Ափյանին - Ռեկտորի տեղակալ ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով 
    (
    Կենտրոնական մասնաշենք, 216 սենյակ)
  • Ուսանողական խորհրդին 
    (2-
    րդ մասնաշենք, 109 լսարան)

Զեղչերի դիմումներն անհրաժեշտ է հանձնել Ընդհանուր բաժին:
(
ԵՊԼՀ կենտրոնական մասնաշենք, 306 սենյակ)

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер