Топ ссылки

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Вы здесь: Главная » Объявления

«ԵՊԼՀ լավագույն ուսանող-2016» մրցանակաբաշխություն

Написать письмо Печать PDF

Սիրելի՛  ուսանողներ,

Ս. թ. նոյեմբերի 17-ին՝ ՈՒսանողների միջազգային օրը, տեղի կունենա «ԵՊԼՀ լավագույն ուսանող-2016» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք առնվազն 2 կիսամյակ եղել են ԵՊԼՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր առաջադիմություն /ՄՈԳ-ը 3.6 և բարձր/, ներգրավված են հետազոտական աշխատանքներում, մասնակցում են ներհամալսարանական հասարակական կյանքին, ունեն արձանագրած հաջողություններ մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Բարձր միավորներ հավաքած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու հանրապետական <<Լավագույն ուսանող>> մրցույթին:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Լրացված մասնակցության հայտ,
• Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագիր /առավելագույնը երկու բնութագիր/,
• ՈՒսանողական խորհրդի նախագահության բնութագիր,
• Տպագրված գիտական աշխատանքների պատճեները կամ դրանք հավաստող փաստաթղթեր /եթե այդպիսիք կան/,
• Ներհամալսարանական և/կամ արտահամալսարանական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր,
• Մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողությունները հաստատող փաստաթղթեր:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ««Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման» կանոնակարգից: Այն տեղադրված է ԵՊԼՀ պաշտոնական կայքում /www.brusov.am/:
Հայտերը կարող եք ներկայացնել Սոցիալական զարգացման և ուսանողների հետ տարվող կապերի գծով պրոռեկտորին /կենտրոնական մասնաշենք, 416 սենյակ/ կամ ՈՒսանողական խորհուրդ /2-րդ մասնաշենք 109 սենյակ/, մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ:

19.09.2016 

БаннерБаннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер