Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Նորություններ

ԵՊԼՀ-ում ավարտվեցին ՈՒԽ ընտրությունները

Նամակ գրել Տպել PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ավարտվեցին Ուսանողական խորհրդի ընտրությունները: Ժամը 17:00-ին փակվել են ընտրատեղամասերը, իսկ ժամը 18:00-ին հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

ՈՒԽ նախագահի թեկնածու Շիրակ Արծրունու Սաֆարյան՝
287 կողմ, 141 դեմ, 13 անվավեր
ԹՄՀ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Ստելլա Վարուժանի Աֆրիկյան՝
81 կողմ, 24 դեմ, 0 անվավեր
ՍԳՍ ՖՈՒԽ նախագահի թեկնածուներ՝
Տաթև Բալդրյան՝ 78 կողմ
Գայանե Մարտիրոսյան՝ 100 կողմ, 3 անվավեր
ԿՄՄ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Մարգարիտա Ալեքսանդրի Սիրունյան՝
68 կողմ, 0 դեմ, 0 անվավեր
ՌՕԼ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Նարե Գոռի Մուշեղյան՝
81 կողմ, 5 դեմ, 1 անվավեր

Ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը 5 աշխատանքային օր է:
Բողոքարկման համար դիմել Ընդհանուր բաժին:

Մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բիզնես հմտություններ» եռօրյա դասընթացը

Նամակ գրել Տպել PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բիզնես հմտություններ» եռօրյա դասընթացը։

Ծրագիրը իրականացնում է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան՝ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի աջակցությամբ։

 «Կոկա կոլա» ընկերությանը պատկանող այս ծրագիրն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում ծրագիրն առաջին տարին է, որ ներկայացվում  է։ Ծրագրի միակ իրականացնողը Հայաստանում «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան է, որն այն իրականացնելու է մինչև 2020 թվականը։

«Ծրագիրն իր մեջ վերապատրաստման 2 խոշոր մոդուլներ է ընդգրկում․ մեկը՝ «Կյանքի հմտություններ» մոդուլն է, որը սովորեցնում է՝ ինչպես ճիշտ հաղորդակցվել, CV կամ ուղեկցող նամակ գրել, գործատուի հետ հարցազրույցի  մասնակցել։ Երկրորդ խոշոր մոդուլը «Բիզնես գիտություններ»-ն է՝ այն երիտասարդների համար, որոնք ունեն բիզնես գաղափարներ։ Նրանք կսովորեն՝ ինչպես նախագծեր կառավարել, բանակցել, վաճառքի հմտություններին տիրապետել, բիզնես պլան գրել, ֆինանսերը կառավարել։ Սա իրենից ավելի ավելի խոր գիտելիքներ է ենթադրում։ Թիրախավորված են 18-ից 30 տարեկան երիտասարդները։ Ծրագիրը բուհերի կարիերայի կենտրոնների աջակցությամբ է արվում, ինչպես նաև ազատ գրանցում կա այն բոլոր երիտասարդների համար, որոնք այս պահին բուհերում չեն սովորում։ Մեծ շեշտադրում է դրված հատկապես մարզերի երիտասարդների վրա, որոնց հետ ծրագիրն իրականացվել է ողջ ամառվա ընթացքում»,- նշեց «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի ղեկավար Թամարա Հովհաննիսյանը։


1 IMG_0695'
IMG_0705 IMG_0716

Նոյեմբերի 13-ը՝ ՈՒԽ ընտրության օր

Նամակ գրել Տպել PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվում են ուսանողական խորհրդի նախագահի և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են ժամը՝ 9:30-ին:

Ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) ներկայացուցիչ Մանյա Գրիգորանը, որն ընտրությունները ժողովրդավար է համարում. ‹‹Ընդհանուր տրամադրվածությունը կարող եմ լավ գնահատել: Հետևել եմ նաև թեկնածուների ակտիվությանը ‹‹Ֆեյսբուք›› սոցիալական հարթակում: 10:30-ի դրությամբ ուսանողների հոսքն այնքան էլ շատ չէ, սակայն կարող եմ ասել, որ շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ ՈՒԽ նախագահին ընտրում են բոլոր ուսանողները, դա շատ ողջունելի է››:

ԵՊԼՀ քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Պողոսյանի խոսքով՝ ՈՒԽ ընտրություններին պարտավոր են մասնակցել բոլոր ուսանողները. ‹‹Նախօրոք պետք է ընտրություն անեն, որպեսզի հետագայում եթե պահանջելու բան լինի, դրա իրավունքն ունենան, ամեն բան կախված է գիտակցության աստիճանից. ենթադրվում է, որ համալսարանում գիտակցական մակարդակն ավելի բարձր պետք է լինի, հետևաբար՝ ակնկալվում է, որ մասնակցությունը՝ ևս››:

ԵՊԼՀ լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սաթեն Հակոբյանը կարծում է, որ ամեն բան հապճեպ կազմակերպվեց, ինչն էլ ազդել է ընտրություններին ուսանողների մասնակցության վրա. ‹‹Ինձ դուր չեկավ այն, որ ամեն բան սկսվեց քննական շրջանում, ուսանողների մեծ մասը չգիտեր, թե երբ է քարոզարշավը, երբ է ընտրությունը: Քարոզարշավի համար նախատեսված օրերից երկուսն էլ շաբաթ և կիրակի էին, այսինքն՝ թեկնածուներն ուսանողներին միայն երեկ են ներկայացել, հետևաբար՝ ուսանողների մեծամասնությունը տեղյակ չեն առաջարկվող ծրագրերին, կարծում եմ նաև, որ իրազեկվածության պակասն է, որ  ՈւԽ նախագահի միայն մեկ թեկնածու ունենք: Ես դեմ եմ մեկ թեկնածուով ընտրություններին, լավ կլինի, որ մենք ունենանք 2-ից ավելի թեկնածու և առաջարկող ծրագրեր, որպեսզի ընտրության լայն հնարավորություն ունենանք: Դրական կողմն այն է, որ վերջապես համալսարանում ունենք ուսանողական ինքնակառավարման մարմնի ստեղծման այս ժողովրդավար մոտեցումը: Եթե մի կառույց ներկայացնում է ողջ ուսանողության շահերը, պետք է լիազորված լինի բոլորի կողմից: Նախադեպ ենք մտցնում բուհեր, որ ուսանողական խորհուրդը չի ընտրվում սակավ քանակությամբ մարդկանց կողմից, այլ՝ ողջ ուսանողության››,-հավելեց ուսանողուհին:

Ընտրությունները դեռ շարունակվում են, ընտրատեղամասերը կփակվեն ժամը՝ 17:00-ին:


20181113_101907 IMG_0650 IMG_0653
 IMG_0655 IMG_0657 IMG_0659
IMG_0660 IMG_0662 IMG_0667

«Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» խորագրով դասընթաց ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF
Նոյեմբերի 6-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու գաղտնիքները» խորագրով տեղեկատվական հանդիպում-դասընթաց, որի կազմակերպիչը «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն էր՝ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի աջակցությամբ։
ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը ողջունեց ՀԿ-ի ներկայացուցիչներին և ուսանողներին՝ շեշտելով նման նախաձեռնությունների կարևորությունը ուսանողների և երիտասարդների համար։
Դասընթացի առաջին հատվածում «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին Erasmus+-ի երիտասարդական կարճաժամկետ և երկարաժամկետծրագրերը։ Անդրադարձ կատարվեց Եվրոպական համերաշխության կորպուս և Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրերին։ՀԿ-ի ներկայացուցիչը երիտասարդների հետ կիսվեց նաև ՀՀ-ում գործող այն ՀԿ-ների ցանկով, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում փոխանակման ծրագրերի իրականացման գործում՝ հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդներին մասնակցել դրանց։ Երկրորդ հատվածում ներկաներին ծանոթացրին նաև ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ գրելու նրբություններին։

20181106_140223 20181106_144212

ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպումը ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Նոյեմբերի 5-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագաիտական համալսարանում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի  ժամանակ ներկայացվեց  ծրագիրը, ակնկալվող արդյունքները, թիրախային խմբերը և այլ մանրամասներ:

Նշենք, որ ԵՊԼՀ-ն հանդիսանում է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի մասնակից համալսարան (https://www.smartcaffe.eu/): ԵՊԼՀ-ից զատ, ծրագրի հայաստանյան մասնակիցներն են նաև Գավառի պետական համալսարանը և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, ասոցացված անդամի կարգավիճակ ունեն  «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն և Գործատուների հանրապետական միությունը։

Ծրագիրը համակարգվում է Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան)։ ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, որը նաև ծրագրի հայաստանյան և ԵՊԼՀ համակարգողն է, նշեց որ բուհական տարածքներում նորարարական՝ ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծումը կարևոր քայլ է ուսանողներին աջակցելու հարցում․ «Նման նախաձեռնությունները կարևոր են, քանի որ յուրատիպ հարթակ են, որտեղ ուսանողները կկարողանան իրենց աշխատանքները կազմակերպել, իսկ ծրագիրը կապահովի տեխնիկական աջակցությունը»,-նշեց ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավարը։

ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնել բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի մասնագետ, ինչպես նաև վերոնշյալ ծրագրի օգնական Անի Հովսեփյանի խոսքով՝ ծրագրի հիմնական թիրախային լսարանն ընդգրկում է հետազոտողներ, ձեռներեցներ, գործատուներ, ուսանողներ, շրջանավարտներ և ամենատարբեր ՓՄՁ-ներ․ «Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 7 ՍՄԱՐԹ կենտրոններ, իրականացնել թրեյնինգներ ՊԴ կազմի, ինչպես նաև՝ ուսանողների համար, ստեղծել էլեկտրոնային SMART CHANNEL հարթակ և այլ գործողություններ, որոնք բոլոր շահառուների համար օգտակար կլինեն»,-նշեց ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի մասնագետը։

Տեղեկատվական հանդիպմանը ներկա էր նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը, որը ներկայացրեց ՀԿ-ի գործունեությունը՝ անդրադառնալով սոցիալական ձեռնարկատիրության սեփական փորձին։ Նա նաև նշեց, որ ուրախ է ոչ միայն ծրագրի մաս լինելու, այլև՝ ԵՊԼՀ-ի հետ շարունականան համագործակցության համար․ «Մենք ակտիվ համագործակցում ենք ԵՊԼՀ-ի հետ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մեր 10 տարեկան ՀԿ-ի անդամներից շատերն են այս համալսարանի սաներ, ինչը պատահական չէ»։

Հավելենք, որ ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով կայքի թարմացումներին։

20181105_140521 20181105_140537 20181105_141655
20181105_144850  20181105_144819

Էջ 1 ... 79-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ