Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հունվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Նորություններ

«ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Մայիսի 22-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Իմ իրավունքները տանը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր «Հոդված 3» կազմակերպության կողմից՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի առթիվ: Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ընտանիքում երեխաների իրավունքներին, ընտանեկան հարաբերությունների օրենսդրական կարգավորումներին, կանանց իրավունքի իրացման հիմնախնդիրներին: Բանախոսներ Նոնա Գալստյանը, Հասմիկ Խալափյանը և Զարուհի Հովհաննիսյանը, ուսանողների հետ քննարկելով անձի իրավունքներն ընտանիքում, մանրամասն ներկայացրին նաև ամուսինների փոխհարաբերությունների իրավական հիմքը:

«Շատ ուրախ եմ ողջունել ուսանողությանը, որն իրավազորն է այս երկրի: Շատ ուրախ եմ նաև, որ կանանց դերը բարձրացել է քաղաքացիական շարժումներում: Ցավոք, նույնը չի կարելի ասել կուսակցությունների դեպքում, որոնք իրենցից ներկայացնում են տղամարդկանց ակումբներ, իսկ կանանց մասնակցությունը ավելի շատ քվոտավորված է. նրանք կատարում են ավելի շատ ենթակայի դեր, այլ ոչ թե քաղաքականության ակտիվ դերակատարի»,- ասաց քննարկման բանախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանը: Անդրադառնալով վերջին հեղափոխության ժամանակ կանանց դերակատարությանը՝ Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ կանանց մասնակցությունը շատ բարձր էր. «Կարծում եմ՝ հետագայում մենք կկարողանանք ներազդել արդյունքների բաշխման արդար կատարման վրա»,- հավելեց բանախոսը:   

33186750_1611069595676735_6469316518487261184_n 33194598_1611069689010059_6873884948663631872_n 33303720_1611069585676736_3174014276654333952_n 33304080_1611069679010060_3240866215710687232_n

ԵՊԼՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Նամակ գրել Տպել PDF

Համալսարանական 4 տարիների ավարտն ազդարարում է ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որի նախապատրաստական ողջ ընթացքն անցնում է լարված ու անհանգիստ: ԵՊԼՀ-ի Սոցիալական գիտությունների և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետում մայիսի վերջին տասնօրյակում ամփոփվեցին ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Դրանք անցել են անկաշկանդ ու ջերմ  մթնոլորտում: Ինչպես նշում  են քննող հանձնաժողովի անդամները, ուսանողների գրանցած արդյունքները գոհացուցիչ են: Այս տարի ՍԳՍ ֆակուլտետի ավարտական աշխատանքների պաշտպանությունները անցել են նաև նորարական մեթոդների կիրառմամբ. նախկինում գործող ավարտական քննությունների փոխարեն, բակալավրիատում սովորող ուսանողները որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել են հետաքրքիր  ու  բազմատեսակ նախագծեր՝ նորարարական լուծումներով: ՍԳՍ ֆակուլտետի մագիստրատուրայի տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողուհի Նարե Մուրադյանը, իր գոհունակությունը հայտնելով  մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքի վերաբերյալ, նշեց. «Շատ անկաշկանդ էր, առանց լարվածության, իսկ հանձնաժողովի անդամների վերաբերմունքը դրական էր և պրոֆեսիոնալ»:

 Նշենք, որ ԵՊԼՀ սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետն ավարտել են բակալավրիատի 136 և մագիստրատուրայի 67 ուսանողներ: Բակալավրիատում ֆակուլտետն ունի 37, իսկ մագիստրատուրայում՝ 39 կարմիր դիպլոմակիր: Ավարտական աշխատանքների պաշտպանությունների ընթացքում ուսանողների և հանձնաժողովի անդամների միջև  ստեղծվել էր դրական և հաճելի մթնոլորտ: 


DSC_0403

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԵՊԼՀ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը պատրաստվում է բուհի երկրորդ հավատարմագրման գործընթացին:

ԵՊԼՀ-ի գործունեության կարևորագույն այս շրջափուլում բուհի բոլոր ստորաբաժանումներում մեկնարկել են ԵՊԼՀ-ի նոր՝ 2018-2023թթ. Ռազմավարական ծրագրի մշակման և կրթական գործընթացի, կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման աշխատանքները:

Պայմանավորված կրթության ոլորտի զարգացման առաջնահերթություններով, հայաստանյան և միջազգային աշխատաշուկայի արդի պահանջներով՝ սահմանվել է ԵՊԼՀ-ի կրթական ծրագրերի բովանդակային և կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը.բուհում գործող  կրթական ծրագրերը վերահաստատվել էին 2013-2014 թվականներին:

Կրթական ծրագրերի փուլային բարեփոխումները սկսվել են միջազգային, մասնավորապես եվրոպական և ԱՊՀ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություների կրթափորձի խորքային ուսումնասիրությամբ:

Մասնագիտական բոլոր ամբիոններում իրականացվե է ԵՊԼՀ-ի և Հայաստանի, եվրոպական ու  ԱՊՀ կրթական տարածքների կրթական ծրագրերի համեմատական վերլուծություն  (բենչմարքինգ), որի նպատակն է ուսումնասիրել ԵՊԼՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերի (ՄԿԾ), կրթական ծառայությունների համադրելիությունը  այլ  բուհերի, այդ թվում՝ աշխարհի առաջատար բուհերի համանման կրթական ծրագրերի հետ:

Սա կարևորագույն խնդիր է ուսանողների ակադեմիական շարժունությունը իրապես ապահովելու համար: ԵՊԼՀ-ի ուսանողությունը իր՝ ուսումնառության արդյունքների գնահատման հարցումներում մշտապես բարձրաձայնել է այս խնդիրը՝ կրթական ծրագրերի և դրանց վերջնարդյունքների համադրելիություն այլ բուհերի կրթական ծրագրերի հետ:

Մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումները ընդլայնելու են աշխատաշուկայում ԵՊԼՀ-ի շրջանավարտների մասնագիտական գործունեության հնարավորությունները՝ նրանց դարձնելով շատ ավելի մրցունակ թե Հայաստանում, թե արտերկրում:

ՄԿԾ-երի արդիականացումը ԵՊԼՀ-ում մասնակցային գործընթաց է, որը հաշվի է առնում կրթության բոլոր շահառուների՝ աշխատաշուկա, ուսանող, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պահանջներն ու կարիքները:

Մյուս կարևորագույն խնդիրը, որ շեշտադրվել է այս գործընթացում, լեզվաբանական, հասարակագիտական գիտությունների դասավանդման ավանդական փորձի վրա կրթության բովանդակությունը գիտության նորագույն , միջգիտակարգային զարգացումներին ներդաշնակ բովանդակությամբ հագեցնելն է:

Լեզվաբանությունը լեզվի գիտություն է, և դրա ուսումնասիրությունը սերտորեն առնչակցվում է միջգիտակարգային հումանիտար և ճշգրիտ գիտությունների հետ: Այս խնդիրները ուսումնասիրվել են դեռևս 19-րդ դարում հայտնի գիտնականներ Խոմսկու, Մարկովի և այլոց  կողմից:

ՄԿԾ-երը իրենց բոլոր բարեփոխումներով համապատասխանելու են բարձրագույն կրթության՝ ՀՀ կառավարության կողմից 2001թ-ին հաստատված չափորոշիչներին, ՀՀ ՈԱՇԻ-ի պահանջներին, կրթության ոլորտի զարգացման արդի մարտահրավերներին:

Սա նշանակում է , որ կրթական ծրագրերը անցնելու են համակողմանի քննարկում բուհի համապատասխան ստորաբաժաննումներում, մասնավորապես՝ մասնագիտական, սպասարկող ամբիոններում, ուսանողության շրջանում:

Միայն այս քննարկումներից հետո բարեփոխված ուսումնական ծրագրերը կներկայացվեն ԵՊԼՀ-ի գիտխորհրդի հաստատմանը:

Հ.Գ. ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ մայիսի 19-ի հանդիպման ժամանակ հանձնարարել է բոլոր բուհերի ՄԿԾՆ-երի բովանդակային և կառուցվածքային բարեփոխումներ՝ պայմանավորված կրթության բովանդակության փոփոխությունների անհրաժեշտությամբ և աշխատաշուկայի պահանջներով:

ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 103-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ մայիսի 18-ին ԵՊԼՀ-ի գրադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության 103-րդ տարելիցին: Բանախոսի դերում հանդես եկավ EVS (Եվրոպական կամավորական ծառայություն) կամավոր Էվա Կալախանին:

20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածը կազմակերպվել է Երիտթուրքերի կառավարության կողմից։ Ըստ տարբեր աղբյուրների 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000-ից մինչև 1.200.000 հույներ։ Այս սարսափելի իրադարձությունը պատմության մեջ արձանագրվել է իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։

Հարկ է նշել, որ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Պոնտոսի հունական բնակչությունը 700.000 էր։ Փաստորեն, Պոնտոսում ապրող հույների 50 տոկոսը բնաջնջվել է թուրքերի կողմից։

Դասախոսության ավարտին կազմակերպվեց նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

32860177_1607824506001244_3853799662788018176_n 33139022_1607824676001227_4279249755806105600_n
32944025_1607824656001229_2128211674476314624_n 32912063_1607824576001237_1412065610610769920_n  

«ԻՄ ՄՈԼՈՐԱԿԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Մայիսի 15-ին Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում Ռոմանական լեզուների ամբիոնի և Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իմ մոլորակը» ստեղծագործական մրցույթը, որի շրջանակներում մեր համալսարանը հյուրընկալեց Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների մի շարք ֆրանսախոս աշակերտների: Մրցույթի ժյուրին գլխավորում էր մեր բուհում տեղակայված Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի ղեկավար Ռ. Ղալթախչյանը, ժյուրիի կազմում էին ֆրանսերենի դասախոսներ Վ. Զաքարյանը, Հ. Գրիգորյանը, Վ. Ղամբարյանը, ուսանողուհի Լ. Պետրոսյանը: Մրցույթի հաղթողին և մրցանակակիրներին տրվեցին գրախանութից օգտվելու նվեր քարտեր: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

32395230_2379411762072785_2309217741111820288_n 32667509_2379412162072745_1523453585977769984_n 32689420_2379412025406092_5433089180823453696_n

Էջ 1 ... 65-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ