Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Դեկտեմբեր 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

‹‹Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում››

Նամակ գրել Տպել PDF


Դեկտեմբերի 17-ին ԵՊԼՀ-ում նախատոնական տրամադրություն էր: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը և Կարիերայի կենտրոնը կազմակերպել էին ‹‹Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում›› խորագիրը կրող միջոցառումը:

Ներկաներին ողջունեցին ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Շիրակ Սաֆարյանը՝ մաղթելով ուրախ և տոնական տրամադրություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը. ‹‹2018 թվականին մնաց ընդամենը 13 օր, 2018 թվականը լի էր փոփոխություններով, այսօր մենք ունենք նոր Ազգային ժողով, նոր Կառավարություն, նոր ոգի և նոր ուղի, համալսարանն էլ անմասն չմնաց այդ իրադարձություններից. մենք ևս ունենք նոր ոգի և նոր ուղի միասին անցնելու համար: Բոլորին մաղթում եմ, որ 2018 թվականում թողնենք բոլոր դժվարությունները, անհաջողությունները, տխրությունները, 2019  թվական տանենք միայն հաջողություններ, ուրախ տրամադրություն: Բոլորին ցանկանում եմ բարձր առաջադիմություն, իսկ անձնական կյանքում երջանկություն և հաջողություն: Միասին կարող ենք կերտել այն համալսարանը, որն ուզում ենք››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Միջոցառման ընթացքում 10 եվրոպական երկրների ներկայացուցիչները ներկաներին պատմեցին իրենց երկրում Ամանորը ավանդույթների մասին և, թեպետ, այս հեքիաթային տոնը տարբեր երկրներում նշվում է յուրովի, կա մեկ ընդհանրություն. Նոր տարին բոլոր ազգերի ներկայացուցիչները՝ անկախ ազգությունից, մշակութային տարբերություններից, դիմավորում են նոր հույսերով, հավատով ու սպասելիքներով:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային գեղեցիկ համարներով, իսկ ավարտին ներկաներին սպասում էր հյուրասիրություն: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ